• Latest news

Ռուսաստանում նախատեսվում է կորոնավիրուսի դեմ մանկական պատվաստանյութ ստեղծել

9 սեպտեմբերի, 2020  13:36

Գամալեայի անվան հետազոտական ​​կենտրոնում մշակված Sputnik V ռուսական պատվաստանյութի փորձարկումներն արդեն ավարտվել են, եւ դեղամիջոցը շրջանառության մեջ է դրվել: Պատվաստանյութի մատակարարումը մարզեր պետք է սկսվի այս շաբաթ, իսկ զանգվածային պատվաստումները նախատեսված են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի` հաջողությամբ ավարտվել է նաեւ «Վեկտոր» պետական ​​հետազոտական ​​կենտրոնում ստեղծված երկրորդ ռուսական պատվաստանյութի փորձարկումների հիվանդանոցային փուլը: Փորձին մասնակցել է 100 մարդ: Սակայն երկու պատվաստանյութերն էլ նախատեսված են մեծահասակների համար: Մասնագետների կարծիքով` անհրաժեշտ է պատվաստանյութ ստեղծել նաեւ երեխաների համար:

Գամալեայի անվան հետազոտական ​​կենտրոնում արդեն պատմել են այս ոլորտում առաջին զարգացումների մասին. երեխաների պատվաստանյութը այլ դեղաչափեր եւ ներարկման ձեւ կունենա, ամենայն հավանականությամբ` քթի կաթիլներ: Սակայն եթե մեծահասակների համար պատվաստանյութը հայտնվի արդեն այս տարի, ապա երեխաների պատվաստանյութը կհայտնվի ավելի ուշ` լավագույն դեպքում հաջորդ տարի:

Երեխաների համար պատվաստանյութերի փորձարկումները կսկսվեն մեծահասակների մասնակցությամբ փորձարկումների բոլոր փուլերի հաջող ավարտից հետո: Դա կտեւի մոտ 9 ամիս (ուսումնասիրությունների հետգրանցման շրջանակներում կամավորները կպատվաստվեն 3-4 ամսվա ընթացքում, ապա կհաջորդի եւս 6-ամսյա դիտարկման ժամանակահատվածը): Երեխաների պատվաստումը նախատեսվում է անցկացնել ավելի մեծ տարիքային խմբում (մինչեւ 18 տարեկան): Եթե ​​խնդիրներ չլինեն, հաջորդը կպատվաստվեն 12-14 տարեկան դեռահասները եւ վերջին հերթին` փոքր տարիքի երեխաները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել