• Latest news

Ինչո՞ւ է մրսածության հիվանդությունների դեպքում հոտառությունը վատթարանում եւ ինչպե՞ս է տարբերակվում հոտառության կորուստը մրսածության եւ COVID-19-ի դեպքում

9 սեպտեմբերի, 2020  18:58

Մրսածության հիվանդությունները եւ գրիպը շատ հաճախ ուղեկցվում են հոտառության վատթարացմամբ կամ նույնիսկ լիակատար կորստով։ Օտոլարինգոլոգ Գեղամ Խանդանյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ամբողջ հարցը քթի խոռոչի լորձաթաղանթի այտուցների մեջ է։

Բորբոքային պրոցեսի պատճառով քթի խոռոչի լորձաթաղանթներն այտուցվում են։ Բորբոքային պրոցեսի մեջ են նրագրավվում նաեւ հոտառության ռեցեպտորները, ինչն էլ առաջացնում է հոտառության ժամանակավոր վատթարացումը։

Մասնագետի խոսքով՝ եթե ՍՇՎ-ի եւ գրիպի դեպքում հոտառության խնդիրները պացիենտին խանգարում են, դեղամիջոցներ կան, որոնց ժամանակին օգտագործումը կարող է վերացնել այտուցը, հեշտացնել շնչառությունը եւ բարելավել հետառությունը։ Սակայն հարկ է հիշել, որ բոլոր դեղերը հակացուցումներ ունեն, ուստի դրանք կիրրառելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ։

Հոտառության կորուստը բավականին հաճախ հանդիպող ախտանիշ է նաեւ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում։ Սակայն Rhinology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում հոտառության կորուստը նկատելիորեն տարբերվում է այն բանից, ինչ մարդիկ զգում են սովորական մրսածության կամ գրիպի դեպքում։

Մասնագետների խոսքով՝ COVID-19-ի դեպքում հոտառության կորուստն ակնթարթային է լինում եւ գործնականում ամբողջական, բայց դրա հետ մեկտեղ այնպիսի ախտանիշներ, ինչպես խցանված քիթը կամ ուժեղ հարբուխը, որոնք հաճախ ուղեկցում են մրսածության հիվանդություններին, սովորաբար չեն դիտվում․ COVID-19-ով հիվանդներն առավել հաճախ կարողանում են ազատ շնչել (եթե թոքերի հետ կապված խնդիրներ չունեն), բայց դրա հետ մեկտեղ հոտերը չեն զգում։

Ավելին՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում պացիենտների մոտ հաճախ նկատվում է համի կորուստ, ինչը սովորաբար չի լինում ՍՇՎ-ի եւ գրիպի դեպքում։ COVID-19-ով հիվանդները հաճախ դժվարությամբ են տարբերակում քաղցր համը դառից։ Մասնագետների կարծիքով՝ կորոնավիրուսը, հավանաբար, ազդում է նյարդային բջիջների վրա, որոնք պատասխանատու են համի եւ հոտի ընկալման համար, ինչը եւ առաջացնում է նշված խնդիրները։

Բարեբախտաբար, մեծ մասամբ հոտառությունն ու համը սովորաբար վերադառնում են առողջանալուց հետո կարճ ժամանակ անց՝ թե՛ գրիպի ու ՍՇՎ-ի, թե՛ կորոնավիրուսի դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է