• Latest news

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջացրել է վտանգավոր կողմնակի էֆեկտ․ Փորձարկումները ժամանակավորապես դադարեցրել են

9 սեպտեմբերի, 2020  17:34

Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca ընկերության մշակած SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների 3-րդ փուլը ժամանակավորապես դադարեցվել է պացիենտներից մեկի մոտ հնարավոր վտանգավոր կողմնակի էֆեկտի պատճառով։ Այս մասին հայտնում է Stat News-ը։

AstraZeneca ընկերության ներկայացուցչի խոսքով՝ AZD1222 պատվաստանյութի արդյունավետության եւ անվտանգության թեստավորումը դադարեցրել են, որպեսզի վերլուծեն հնարավոր կողմնակի էֆեկտների վերաբերյալ տվյալները։ Բացառված չէ, որ կամավորներից մեկի մոտ առաջացած անհասկանալի ռեակցիան կապված չէ պատվաստանյութի հետ, սակայն հետազոտությունների դադարեցումը պատվաստանյութի ներարկման հետեւանքով առաջացած հիվանդության կասկածի դեպքում ստանդարտ գործընթաց է։ Սպասվում է, որ հետազոտության տուժած մասնակիցը կառողջանա, սակայն տեղեկություններ չկան այն մասին, թե նրա հետ կոնկրետ ինչ է պատահել եւ ինչպիսի ախտանիշներ ունի։

Դեռեւս դժվար է ասել, թե այս իրավիճակն ինչպես կարող է ազդել պատվաստանյութի պատրաստման վրա։ Ներկայումս փորձարկումների 3-րդ փուլն են անցնում 9 թեկնածու պատվաստանյութեր, եւ մյուս դեղամիջոցների վրա աշխատող հետազոտողները նույնպես սկսել են որոնել կողմնակի ռեակցիաների նման դեպքեր։

Փորձարկումների 2-րդ փուլի արդյունքներով փորձարկվողների 60 տոկոսը (ընդամենը 1000 մասնակից) այնպիսի կողմնակի էֆեկտներ են ունեցել, ինչպես՝ տենդը, գլխացավերը եւ ներարկման տեղում զգայունությունը, սակայն այս բոլոր խնդիրներն աննշան էին։ Փորձարկումների 3-րդ փուլում ընդգրկվելու է մոտ 30 հազար ամերիկացի։

Նշենք, որ AZD1222 պատվաստանյութը ստեղծվել է վնասազերծված ադենովիրուսի հիման վրա, որը սովորական մրսածություն է առաջացնում, դրա մեջ հավելել են SARS-CoV-2-ի սպիտակուցներից մեկի գենը։ Նման ադենովիրուսային պատվաստանյութերը արդեն թեստավորվել են այլ վտանգավոր վիրուսների դեմ պայքարի համար, օրինակ՝ Էբոլա վիրուսի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել