• Latest news

Վարսակի շիլա՝ նախաճաշին. լա՞վ գաղափար է արդյոք դա

11 սեպտեմբերի, 2020  09:49

Նախաճաշին վարսակի շիլան, հնարավոր է, այնքան էլ լավ գաղափար չէ, որքան թվում է: Այսպիսի կարծիք է հայտնել բժիշկ-դիետոլոգ Դարյա Ռուսակովան (Ռուսաստան): Նրա խոսքերը մեջբերում է «Ռիդուս» ինտերնետ-լրատվամիջոցը:

Մասնագետի խոսքերով՝ սննդային մանրաթելերով հարուստ հացահատիկները, այդ թվում՝ վարսակը, օրգանիզմից դուրս են բերում օգտակար նյութերը, ինչպիսին է, օրինակ, կալցիումը: Նման խնդիրներից խուսափելու համար Ռուսակովան խորհուրդ է տալիս բազմազան դարձնել առավոտյան կերակուրները եւ վարսակի շիլա ուտել ոչ հաճախ, քան շաբաթը 3 անգամ: Որպես այլընտրանք, դիետոլոգը խորհուրդ է տվել ուտել ձվածեղ, կաթնաշոռ, պանրիկներ կամ թխվածքաճաշ (запеканка):

Փորձագետի կարծիքով, մեկ բաժին վարսակի առաջարկվող ծավալը չպետք է գերազանցի 250 գրամը: Մի մոռացեք նաեւ, որ ուտեստին ավելացված սերուցքը, կարագը եւ շաքարը բազմապատկում են դրա կալորիականությունը:

«Շիլայի մի մասը բաղկացած է 400-500 կիլոկալորայից, սա շատ է, ուստի ովքեր փորձում են նիհարել հացահատիկային մշակաբույսերով կամ ինչ-որ տեսակի դիետաների հետեւել, որպես կանոն, նրանց մոտ ավելորդ քաշ հավաքելու միտում է նկատվում»,- ասել է Ռուսակովան:

Նրա կարծիքով, նախաճաշին հացահատիկային ուտեստը լավ գաղափար չէ, քանի որ դրանք բավարար չեն հագեցնում, եւ 2 ժամ անց սովի ուժեղ զգացողություն է առաջանում: Մասնագետը կոչ է անում սպիտակուցային մթերքներով նախաճաշել:

«Սպիտակուցային նախաճաշը մեծացնում է սննդային թերմոգենեզը՝ օրգանիզմը շատ էներգիա է ծախսում սպիտակուցային արտադրանքը քայքայելու համար, ուստի այն տաքանում է եւ նյութափոխանակությունն արագանում է»,- ասել է նա: «Այսպիսի նախաճաշը կազմվածքի համար ավելի օգտակար կլինի»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել