• Latest news

Ակնո՞ց թե՞ ոսպնյակներ․ ո՞րն է նախընտրելի կարճատեսության համար

10 սեպտեմբերի, 2020  20:45

Վաղ թե ուշ կարճատեսություն ունեցող յուրաքանչյուր մարդ կանգնում է հարցի առաջ՝ որն է նախընտրելի՝ ակնո՞ցը թե՞ ոսպնյակները:

Ավագյանի անվան ԲԿ-ի աչքի Էքսիմեր լազերային բաժնի վարիչ եւ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նորագույն տեխնոլոգիաների եւ լազերային բուժման բաժնի բժիշկ ԼՈՒՍԻՆԵ ԲԵԿԻՐՍԿԱ-ԹԱՄԱԶՅԱՆԸ NEWS.am Medicine-ին ասաց, որ եւ ակնոցը, եւ ոսպնյակները ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:

Ակնոցը, մասնավորապես, չի դիպչում աչքերի մակերեւույթին, այն դնելը եւ հանելը հեշտ է, եւ այս ամենը կարելի է առավելություն համարել: Սակայն ակնոցը սահմանափակում է տեսադաշտը, եւ որոշ մարդկանց համար դա կարող է թերություն լինել: Բացի այդ, օդի բարձր խոնավության կամ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների դեպքում ակնոցի ապակիները քրտնում են, ինչը նույնպես կարող է անհարմարություն ստեղծել: Ի դեպ, այս խնդիրը հիմա հատկապես արդիական է՝ ակնոցի ապակիները քրտնում են նույնիսկ բժշկական դիմակները ճիշտ կրելու դեպքում` արտաշնչվող օդի պատճառով:

Ակնոցի մեկ ուրիշ թերությունն այն է, որ եթե ուշադիր չլինես, այն կարելի է կոտրել, իսկ բեկորները տեսականորեն կարող են վնասել աչքերը կամ դեմքի մաշկը:

Ոսպնյակները, ի տարբերություն ակնոց, չեն սահմանափակում տեսադաշտը, ուստի որոշ մասնագիտություններ ունեցող մարդկանց համար դրանք նախընտրելի են: Շատ կանայք նույնպես նախընտրում են ոսպնյակները, քանի որ դրանք չեն ծածկում իրենց աչքերը եւ չեն թաքցնում դիմահարդարումը:

Սակայն եթե ոսպնյակներ կրող մարդը ուշադիր չպահպանի հիգիենայի բոլոր կանոնները, նա կարող է բախվել լուրջ խնդիրների, այդ թվում՝ աչքի ինֆեկցիաների: Բացի այդ, ոչ ճիշտ ընտրված ոսպնյակները կարող են հանգեցնել նաեւ հիպոքսիայի՝ թթվածնի պակասի, ինչը բացասաբար է ազդում եղջերաթաղանթի եւ ընդհանրապես աչքերի վիճակի վրա:

Մասնագետի խոսքերով՝ ակնոցներն ու ոսպնյակները կարճատեսություն ունեցող մարդկանց համար բոլորովին էլ միակ տարբերակը չեն՝ այսօր հասանելի է նաեւ տեսողության լազերային կորեկցիայի մեթոդը, որը հնարավորություն կտա հրաժարվել եւ ակնոցից, եւ ոսպնյակներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ