• Latest news

Ո՞ր հիվանդությունների դեպքում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը հակացուցված

11 սեպտեմբերի, 2020  12:18

Հիվանդությունները, որոնց դեպքում անհրաժեշտ է իմունոդեպրեսիվ դեղամիջոցներ ընդունել, բացարձակ հակացուցված են կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար: Այսպիսի կարծիք է հայտնել իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը (Ռուսաստան) «Վեչեռնյայա Մոսկվա» թերթին տված հարցազրույցում:

Այդպիսի հիվանդությունների շարքում նաեւ ուռուցքները: Սակայն վերջիններիս դեպքում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: «Եթե բուժում կա, ապա այն ուղեկցվում է իմունոդեպրեսիայով: Ստացվում է, որ մի կողմից կան ցուցումներ, իսկ մյուս կողմից` հակառակը, կա հակացուցում: Ուստի պատվաստումների հետ կապված բոլոր նմանատիպ հարցերը պետք է որոշի հիվանդի բուժող բժիշկը»,- ասել է մասնագետը:

COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ հակացուցումների թվում են բորբոքային եւ աուտոիմունային հիվանդությունները, կարմիր գայլախտը եւ արյան համակարգային հիվանդությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ