• Latest news

Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ի լիարժեք բուժումը․ նոր դեղամիջոցը հույս է ներշնչում

11 սեպտեմբերի, 2020  23:34

Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են ՄԻԱՎ-ի հավանական բուժումը: Այս մասին նկարագրված է Proceedings of the National Academy of Sciences.գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:

Իմունոդեֆիցիտի վիրուսը օգտագործում է Nef սպիտակուցը` իմունային համակարգից թաքնվելու համար: Այս սպիտակուցի օգնությամբ վիրուսը ճնշում է մեկ այլ սպիտակուցի՝ MHC-I-ի ակտիվությունը՝ թույլ չտալով իմունային համակարգին ճանաչել վարակված բջիջները, որոնցից պետք է ազատվել:

Գիտնականները 200 000 փոքր մոլեկուլների տվյալների բազայի սքրինինգ են արել եւ պարզել, որ FDA-ի (ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչություն) կողմից հաստատված դեղամիջոցների մեջ չկան հայտնի միացություններ, որոնք կարող էին արգելափակել Nef-ը եւ վերականգնել MHC-I գործառույթը: Սակայն մանրէների սինթեզի արտադրանքի LSI գրադարանում, որը պարունակում է 30 000 միացությունների մասին տեղեկատվություն, նրանք հայտնաբերել են այնպիսի հակաբիոտիկների մի կարգ, որոնք կոչվում են պլեյկոմակրոլիդներ եւ ունակ են արգելափակել Nef-ը:

Պլեյկոմակրոլիդները լայնորեն օգտագործվում են լաբորատոր փորձարկումներում, որտեղ անհրաժեշտ է անջատել լիզոսոմները՝ օրգանելներ, որոնցում ոչնչացվում են բջիջների վնասված բաղադրիչները: Այսպիսի ազդեցության պատճառով այս նյութերը համարվում են չափազանց թունավոր եւ վտանգավոր՝ որպես դեղամիջոցներ օգտագործելու համար: Սակայն պլեյկոմակրոլիդներ կոնկանամիցին A-ն զսպում է Nef-ին շատ ավելի ցածր խտություններում, քան լիզոսոմները զսպելու համար պահանջվողները:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները մշակել են ՄԻԱՎ վարակակիր Nef-արտահայտող բջիջները կոնկանամիցին А-ով: Այսպես նրանք պարզել են, որ ցիտոտոքսիկ T-բջիջները ունակ են մաքրելու վարակված բջիջները: Սակայն անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ՝ համապատասխան դեղամիջոցներ մշակելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել