• Latest news

Ինչո՞ւ է խորհուրդ տրվում ամեն օր պիստակ ուտել

14 սեպտեմբերի, 2020  20:50

Պիստակի ամենօրյա օգտագործումը նպաստում է նիհարեցմանն ու նվազեցնում է զարկերակային ճնշումը, հայտնում են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, մասնագետները փորձ են անցկացրել տասնյակ կամավորների հետ: Նրանցից 50 տոկոսը 4 ամիս ամեն օր կերել է 40 տրամ պիստակ:

Բոլորը ստացել են խորհուրդներ, թե ինչպես կարելի է ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու լավացնել սննդակարգը: Փորձի վերջում բոլոր կամավորները կորցրել են ընդհանուր քաշից 5 տոկոս:

Պարզվել է, որ պիստակի օգտագործումը նվազեցրել է զարկերակային ճնշումը: Ինչպես նաեւ նման մարդկանց մոտ գրանցվել է արյան մեջ լյոտեինի, ալֆա կարոտինի եւ բետա կարոտինի բարձր մակարդակ եւ ավելի առողջ հարաբերակցություն չհագեցած ճարպաթթուների եւ հագեցած ճարպաթթուների միջեւ:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել