• Latest news

5 բանջարեղեն, որոնք նպաստում են նիհարելուն

15 սեպտեմբերի, 2020  20:54

Նիհարողներին անհրաժեշտ է բավարար քանակությամբ բանջարեղեն ուտել, ինչպես կարծում է սննդաբան Նատալյա Պուգաչովան (Ռուսաստան): Բջջանյութի պարունակության շնորհիվ այս մթերքները լցնում են ստամոքսը եւ հագեցածության զգացում են առաջացնում: Բացի այդ, դրանք ունեն ցածր կալորիականություն եւ հարուստ են առողջության համար օգտակար վիտամիններով եւ միկրոտարրերով:

Ինչպես պատմում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, սննդաբանը խորհուրդ է տալիս օրական երեք անգամ մոտ 300 գրամ բանջարեղեն օգտագործել: Նիհարել ցանկացող մարդկանց համար իդեալական են թարմ կանաչիները (ինչպիսին է այսբերգ սալաթը, հազարը, ռուկոլան, սպանախը եւ նեխուրը): Օգտակար են նաեւ կաղամբի բոլոր տեսակները (սպիտակ, կարմիր, բրոկոլի, բրյուսելյան, ծաղկակաղամբ), քանի որ այն ցածր կալորիականությամբ մթերք է, որն օրգանիզմը ապահովում է վիտամիններով եւ միկրոտարրերով:

Նիհարելու համար օգտակար բանջարեղենի ցանկում ընդգրկվել է նաեւ վարունգը:

«Դրանք նույնպես ցածր կալորիականություն ունեն՝ 100 գրամում ընդամենը 15-16 կալորիա»,- ասել է մասնագետը: «Ջրի եւ կալիումի (բնական միզամուղ ազդեցություն) բարձր պարունակությունը թույլ են տալիս չսահմանափակել այս բանջարեղենը սննդակարգում»:

Սննդաբանը խորհուրդ է տալիս ավելի հաճախ օգտագործել բազուկ, որը պարունակում է ընդամենը 40-50 կալորիա՝ 100 գրամում: Ինչպես հում, այնպես էլ եփած բազուկը բարձրացնում է դիմացկունությունը եւ արդյունավետորեն վերահսկում է քաղցի զգացումը, ավելին՝ այն նպաստում է աղիների ճիշտ աշխատանքին, ասել է նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է