• Latest news

Գիտնականները ստեղծել են մարզումների համակարգ, որը կօգնի հաղթահարել սրտխառնոցը

16 սեպտեմբերի, 2020  09:42

Վարվիքի համալսարանի մասնագետները մշակել են մարզումների համակարգ, որը թույլ է տալիս ավելի քան 50%-ով նվազեցնել տրանսպորտային միջոցում սրտխառնոցի դրսեւորումը:

Ինչպես հայտնում է Mirage News-ը, տեսատարածական մարզումների վարժությունները կարող են պատրաստել ուղեղը եւ դրանով իսկ նվազեցնել սրտխառնոցի երեւույթները։

Այս մոտեցման ազդեցությունը ապացուցել են մեքենայի սիմուլյատորի հետ փորձերը եւ ճանապարհին կատարված թեսթերը, որտեղ կամավորները հանդես են եկել որպես ուղեւորներ: Ինչպես պարզվել է, ախտանիշների սրությունը հաջողվել է նվազեցնել այնքան, որ կամավորները կարողացել են հեշտությամբ կարդալ թեսթային ուղեւորության ժամանակ՝ դա ցույց են տվել իրական ժամանակում նկատված դիտարկումներն ու վիճակի փոփոխությունները:

Ուսումնասիրության ընթացքում ախտանիշները (սրտխառնոց, անհանգստություն, ստամոքսային խնդիրներ եւ այլն) պետք է գնահատեին յուրաքանչյուր րոպե՝ 0-ից 20 սանդղակով:

Գիտնականների կողմից մշակված թրենինգի շրջանակներում կամավորները կատարել են տեսողատարածական ուսուցման տարբեր առաջադրանքներ՝ նկարելով թղթի վրա: Այս պարապմունքներն անցկացվել են օրական մեկ անգամ 15-ական րոպե՝ 2 շաբաթվա ընթացքում: Կամավորները նաեւ դիտել են նկարում պատկերված արկղերի դասավորությունը եւ պետք է որոշեին, թե երեքից որն է նախնական նկարը, բայց շրջված: Եղել են նաեւ թուղթ ծալելու եւ տարածական օրինաչափությունները հասկանալու առաջադրանքներ։

Գիտնականների խոսքերով՝ այս բոլոր վարժությունները թույլ են տվել սրտխառնոցը մեքենայի սիմուլյատորում նվազեցնել 51%-ով եւ իրական ճանապարհի վրա՝ 58%-ով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է