• Latest news

COVID-19-ի բուժման համար օգտագործվող ո՞ր դեղերն են սրտի համար վտանգավոր

16 սեպտեմբերի, 2020  10:58

COVID-19-ի բուժման համար օգտագործվող որոշ դեղեր կարող են առաջացնել սրտի ռիթմի խանգարումներ։ Այս մասին նշված է հոդվածում, որը Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան հրապարակել է Circulation ամսագրում։

Հոդվածում ներկայացված են դեղամիջոցներ, որոնք կարող են առաջացնել առիթմիա կամ այն սրել, ինչպես նաեւ կանխարգելման, մոնիթորինգի եւ առիթմիայի վտանգին ենթակա մարդկանց բուժման տարբերակներ։

Մասնագետների խոսքով՝ COVID-19-ով շատ պացիենտների նշանակում են քլորոքին, հիդրոօքսիքլորոքին եւ ազիտրոմիցին՝ դեղեր, որոնք կարող են առաջացնել սրտի ռիթմի խանգարումներ։

Մի քանի կլինիկական փորձարկումների արդյունքներում հաղորդվում էր COVID-19-ով մարդկանց մոտ սրտի ռիթմի խանգարումների մասին, որոնք հիդրոօքսիքլորոքին էին ընդունել ինչպես առանձին, այնպես էլ ազիտրոմիցինի համակցությամբ։ Արդյունքում ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը հունիս-հուլիսին արգելել էր հիվանդանոցներից դուրս հիդրոօքսիքլորոքինի կամ քլորոքինի օգտագործումը։

Գիտնականների խոսքով՝ սրտի ռիթմի վրա կարող են ազդել նաեւ այլ դեղեր, որ առաջարկվում են COVID-19-ի դեմ պայքարի համար՝ լոպինավիրը եւ ռիտոնավիրը։ Այս դեղամիջոցների ընդունումից հետո սրտի զարկերի անկանոնությանն առավել ենթակա են սրտի նոպաներով, սրտի քրոնիկական հիվանդություններով կամ վիրահատություններ տարած մարդիկ։

Գիտնականները առիթմիայի զարգացման հավանականության լրացուցիչ գործոններին են դասում տարեց լինելը, կալիումի կամ մագնիումի դեֆիցիտը եւ ալկոհոլի չափից շատ գործածումը։ Դեղային առիթմիայով տառապող որոշ պացիենտներ կարող են ունենալ գենետիկ նախահակվածություն։

Գիտնականների խոսքով՝ չնայած որոշ դեղամիջոցների ընդունման ֆոնին առիթմիայի զարգացման հավանականությանը, ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժումից, բայց պետք է նվազեցնել որպես կողմնակի էֆեկտ առիթմիայի առաջացման վտանգը։

Այս վտանգի նվազեցմանը կօգնեն էլեկտրոլիտների նորմալ մակարդակի, երիկամների եւ լյարդի ֆունկցիաների պահպանումը, որ կատարվում է բուժող բժշկի խորհուրդներով, ինչպես նաեւ բուժման ժամանակ սրտի խթանիչների եւ ալկոհոլի գործածումը նվազագույնի հասցնելը կամ դրանցից հրաժարվելը։

Սրտի ռիթմի խանգարման մեծ հավանականությամբ պացինետները կարող է հոսպիտալացման, դեղերն ընդունելուց առաջ կարդիոմոնթորինգի, ինչպես նաեւ բուժման ժամանակ էլեկտրասրտագրման պարբերական անցկացման կարիք ունենան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։