• Latest news

Վեյփինգը կարող է նպաստել կրծքի քաղցկեղի առաջացմանը. հետազոտություն

16 սեպտեմբերի, 2020  13:57

Յեյլի, Զոնս Հոփկինսի եւ Պրինսթոնի համալսարանների հետազոտողները պարզել են, որ վեյփինգը մեծացնում է կրծի քաղցկեղի հավանականությունը: Նրանց նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Cancer Letters-ում, ցույց է տվել, որ վեյփինգն ուռուցքների զարգացմանը նպաստող միջավայր է ստեղծում եւ` ոչ միայն կրծքագեղձի, այլ նաեւ` մարմնի այլ մասերի, հայտնում է The Daily Mail-ը:

Մասնագետները փորձարկում են անցկացրել մկների վրա, որոնց մի մասը պահվել է մաքուր օդի պայմաններում, իսկ մյուս մասը ենթարկվել է էլեկտրոնային ծխախոտի գոլորշիներին: Փորձի սկզբից 2 շաբաթ անց բոլոր կենդանիներին կրծքի քաղցկեղի բջիջներ են ներարկվել: 6 շաբաթ անց հայտնաբերվել է, որ ուռուցքները գրեթե 2 անգամ ավելի արագ են աճում գոլորշացումներիազդեցության տակ գտնվող մկների մոտ:

Ավելին, էլեկտրոնային ծխախոտի գոլորշիները շնչող մկների մոտ թոքերի մետաստազներ են առաջացել:
Վեյփինգը կարող է խորացնել սրտի եւ թոքերի հիվանդությունները, իրենց հերթին հայտարարել են Մեծ Բրիտանիայի կառավարության փորձագետները:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է