• Latest news

Ծանր ճարպակալմամբ դոնորների սրտի փոխպատվաստումն անվտանգ է․ հետազոտություն

16 սեպտեմբերի, 2020  22:00

Պացիենտները, որոնց պատվաստել են ծանր ճարպակալմամբ դոնորների սիրտ, ունեցել են նույնպիսի  կարճաժամկետ արդյունքներ եւ երկարաժամկետ ապրելիություն, ինչ եւ նրանք, ովքեր ստացել են ճարպակալմամբ չտառապող դոնորների սիրտ։ Այսպիսի եզրահանգումներ են հրապարակվել Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի Circulation: Heart Failure ամսագրում։

«Քանի որ ճարպակալման տարածվածությունը շարունակում է աճել, այն ուղղակիորեն ազդում է օրգանների դոնորների շրջանակի վրա,- ասել է  հետազոտության առաջատար հեղինակ, Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլի Վիջինիայի համալսարանի վիրաբուժության դոցենտ, բժշկագիտության դոկտոր Լեորա Թ․ Յարբորոն։ - Ծանր ճարպակալման տարածվածությունը վերջին 15 տարում զգալիորեն մեծացել է, մենք ցանկանում էինք ուսումնասիրել ծանր ճարպակալմամբ դոնորներից փոխպատվաստված սիրտն ընդունողների բուժման արդյունքները»։

Հետազոտությունը ցույց է տվել, որ՝

  • ծանր ճարպակալմամբ դոնորների 10 տոկոսի մոտ եղել է դիաբետ՝ ճարպակալմամբ չտառապող դոնորների 3 տոկոսի համեմատությամբ,
  • ճարպակալմամբ դոնորների 33 տոկոսի մոտ եղել է հիպերտոնիա՝ <40 ՄԶԻ-ով դոնորների 15 տոկոսի համեմատությամբ,
  • ծանր ճարպակալմամբ դոնորների սրտի փոխպատվաստների 67 տոկոսը չափի անհամապատասխանություն ուներ (դոնորի քաշը եղել է 130 տոկոսով մեծ ընդունողի քաշից)՝ ծանր ճարպակալում չունեցող դոնորների փոխպատվաստների միայն 10 տոկոսի համեմատությամբ,
  • ծանր ճարպակալմամբ դոնորներից ստացված փոխպատվաստները ժամանակի ընթացքում մեծացել են (2013 թվականին 2,2 տոկոսից 2017 թվականին մինչեւ 5,3 տոկոս

Դոնորական սիրտ ստացած պացիենտների շրջանում կարճաժամկետ արդյունքները միատեսակ էին՝ անկախ այն հանգամանքից, թե դոնորի մոտ ճարպակալում եղե՞լ է արդյոք, թե՞ ոչ․ երկու խմբում էլ պացիենտները միատեսակ հաճախ էին բախվում այնպիսի խնդիրների, ինչպես՝ հետվիրահատական կաթվածը, դոնորական սրտի սուր մերժումը, կարդիոխթանիչի եւ դիալիզի անհրաժեշտությունը։ Տարբերություններ չեն եղել նաեւ մեկամյա ապրելիության եւ երկարատեւ մահացության ցուցանիշներում այն պացիենտների շրջանում, որոնց փոխպատվաստում են կատարել ծանր ճարպակալմամբ եւ առանց ճարպակալման դոնորներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել