• Latest news

Մթերքների ինսուլինային ինդեքս․ Ինչո՞ւ է այն կարեւոր նիհարելիս

17 սեպտեմբերի, 2020  22:15

Ինսուլինային կամ ինսուլինեմիկ ինդեքսը (ԻԻ) ցույց է տալիս, թե արյան մեջ ինսուլինի մակարդակն ինչպես է բարձրանում ի պատասխան որոշակի մթերքի գործածման։ Այս ցուցանիշն անչափ կարեւոր է նիհարել ցանկացող մարդկանց համար։ Այսպիսի կարծիք է հայտնել բժիշկ-դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովը (Ռուսաստան) Instagram-ի իր ակաունտում։

Նրա խոսքով՝ նիհարել ցանկացող մարդիկ հատուկ ուշադրություն են դարձնում իրենց գործածած մթերքների բաղադրությանը, կալորիականությանը եւ սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի հարաբերակցությանը։ Ինչ-որ մեկը կենտրոնանում է ուտելիքի գլիկեմիկ ինդեքսի վրա։ Բայց ինսուլինեմիկ ինդեքսն առավել հաճախ հաշվի չի առնվում։ Մինչդեռ այս ցուցանիշը պակաս կարեւոր չէ դիետիկ սնունդի ծրագիրը կազմելիս։

«Պարզ ասած՝ ինսուլինային կամ ինսուլինեմիկ ինդեքսը (ԻԻ) ցույց է տալիս, թե արյան մեջ ինսուլինի մակարդակն ինչպես է բարձրանում ի պատասխան որոշակի մթերքի գործածման։ Որքան ԻԻ-ի թվերը ցածր են, այնքան այդ ուտելիքը ինսուլինային նվազ արձագանք է առաջացնում»,- պարզաբանել է մասնագետը։

Դեռեւս 1990-ական թվականներին Ավստրալիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ օրգանիզմում ինսուլինի բարձրացում են առաջացնում ոչ միայն շաքարով ու ածխաջրերով հագեցած մթերքները, այլ նաեւ սպիտակուցային մթերքները, հատկապես կաթնային եւ ընդեղենային։ Իսկ ահա ճարպերով հարուստ մթերքները, ինչպես ձիթապտղի եւ սերուցքային յուղերը, բեկոնը, պանիրը կամ գետնընկույզը, հակառակը՝ այս հորմոնի արագ արտանետում չեն առաջացրել։

Հատկանշական է, սակայն, որ միեւնույն մթերքին ինսուլինային արձագանքը կարող է անհատական լինել․ շատ բան կախված է մթերքների համակցությունից, պատրաստման եղանակներից, աղիների միկրոֆլորայից եւ այլ գործոններից։

Կովալկովը հիշեցրել է, որ ինսուլինը «ճարպ կուտակող» հորմոն է․ արյան մեջ դրա բարձր մակարդակը բերում է գիրացման։

«Ընթրելով բարձր ԻԻ-ով մթերքներով՝ մենք արգելափակում ենք մեկ ուրիշ հորմոնի աշխատանքը՝ սոմատոտրոպինի, որը քնած ժամանակ այրում է ճարպային հյուսվածքը»,- նախազգուշացրել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ