• Latest news

Կամավորների մոտ ախտանիշները հավանաբար կապված չեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետ․ մասնագետներ

18 սեպտեմբերի, 2020  10:56

Հիվանդությունը, որին բախվել է կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca ընկերության թիմի մշակած նոր պատվաստանյութը փորձարկած կամավորներից մեկը, ավելի շուտ կապված չէ դեղամիջոցի ներարկման հետ։ Այս մասին նշված է պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մասնակիցների համար նախատեսված հուշաթերթիկում։

Հիշեցնենք, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը անցյալ շաբաթ դադարեցրել էին, երբ մասնակիցներից մեկի մոտ ծանր հիվանդություն էին հայտնաբերել։ Արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ դեղամիջոցի ներարկումից հետո կամավորի մոտ ախտորոշվել է լայնակի միելիտ՝ ողնուղեղը ախտահարող բորբոքում։ Մասնագետներն անկախ հետաքննություն են անցկացրել, որ պարզեն՝ արդյո՞ք հիվանդությունը պատվաստանյութի կողմնակի ազդեցություն է եղել։ Սեպտեմբերի 12-ին կլինիկական հետազոտությունները վերսկսվել են, իսկ պացիենտի առողջության մասին տվյալները չեն հրապարակվում։

«Շարունակվող հետազոտությունների ժամանակ մենք մի քանի անգամ անցկացրել ենք դեղամիջոցի անվտանգության գնահատում, երբ ChAdOx1 nCoV-19 դեղամիջոցի փորձարկումների մասնակիցների մոտ հայտնվել են անբացատրելի պատճառով նյարդաբանական ախտանիշներ, ներառյալ թուլություն կամ վերջույթներում զգացողությունների փոփոխություններ, եւ փորձարկումները դադարեցրել ենք։ Անկախ ամփոփումը ցույց է տվել, որ այս ախտանիշների եւ պատվաստանյութի ներարկման միջեւ կապը քիչ հավանական է, քանի որ հիմա անբավարար են տվյալները, որպեսզի վստահաբար ասենք՝ այս հիվանդությունները պատվաստանյութի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ»,- նշված է հուշաթերթիկում, հայտնում է Medportal.ru-ն։

Փաստաթղթում նաեւ հաղորդվում է, որ տեսականում ցանկացած պատվաստանյութի ներարկում կարող է կողմնակի էֆեկտներ առաջացնել, ներառյալ ծանր եւ պոտենցիալ մահացու հիվանդություններ, ինչպիսին են սուր ալերգիկ ռեակցիան եւ Գիյեն-Բարի համախտանիշը։

Գիտական համայնքում կլինիկական փորձարկումները դադարեցնելու մասին լուրերը շատ հակասական ընկալվեցին: AstraZeneca-ի ներկայացուցիչներն իրենց մեկնաբանություններում նշել են, որ կամավորներից մեկի հիվանդության պատճառով հետազոտության կասեցումը վկայում է այն մասին, որ դեղագործական ընկերությունը մեծ պատասխանատվությամբ է մոտենում պատվաստանյութի անվտանգությանը:

Սակայն The Conversation հարթակում հրապարակվեց Queen Mary University-ի պրոֆեսոր Դունկան Մեթյուզի հոդվածը, ով հիշեցրել է, որ դեղագործական հսկան հայտնեց կլինիկական փորձարկումների կասեցման մասին միայն այն բանից հետո, երբ լրագրողները հարցրեցին դրա մասին:

Ավելին, ինչպես պարզվել է, հետազոտությունն առաջին անգամ չէ, որ դադարեցվում է. նման իրավիճակ էր հուլիսին, երբ կամավորներից մեկի մոտ եւս նյարդաբանական ախտանիշներ էին հայտնվել: Սակայն այս փաստը չեղ հաղորդվել հանրությանը:

«Հաշվի առնելով պատվաստանյութերի մրցավազքի նկատմամբ աշխարհի ուշադրությունը` ընկերությունից եւ ծրագրով այլ գործընկերներից բաց տեղեկատվության պակասը զարմանք է առաջացնում: Նշեմ, որ դա տեղի է ունենում պայմաններում, երբ շատ մարդիկ այդքան էլ չեն ուզում COVID-19-ի դեմ պատվաստանյութ ընդունել: Պատվաստումների անվտանգության նկատմամբ թերահավատությունը սովորական երեւույթ էր համավարակից առաջ, եւ այդ իրավիճակը չի բարելավվում: Ամերիկացիների առնվազն մեկ երրորդը պատրաստ է հրաժարվել պատվաստումներից, մինչդեռ Մեծ Բրիտանիայում բնակչության միայն կեսն է պատրաստ պատվաստվել»,- ասել է պրոֆեսորը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։