• Latest news

Կարո՞ղ են արդյոք ձիերը նոր դեղամիջոց նվիրել COVID-19-ի դեմ

18 սեպտեմբերի, 2020  13:11

Կոստա Ռիկայի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտի մասնագետները ձիու հակամարմինների հիման վրա դեղամիջոց պատրաստում COVID-19-ի դեմ:

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, աշխատանքի շրջանակներում գիտնականները երկու շաբաթը մեկ անգամ 6 ձիու SARS-CoV-2 սպիտակուցներ են ներարկել: 3 ձի սպիտակուցի միայն մի մասն է ստացել, իսկ մնացածը` 4 կորոնավիրուսային սպիտակուցների համադրություն: Չորս ներարկումից հետո ձիերի մոտ հակամարմինների անհրաժեշտ մակարդակ է արտադրվել:

Դրանից հետո ձիերից արյուն են վերցրել, պլազման առանձնացրել են էրիտրոցիտերից, հակամարմինները դուրս են հանել պլազմայից, մաքրել են դրանք եւ ստացել մի կազմ, որը լիովին հարմար է մարդկանց վրա փորձարկելու համար:

Ըստ նախնական գնահատականների` հակամարմինների մեկ դեղաչափի արժեքը մոտավորապես 100 դոլար կկազմի: Սակայն մարդու օգտագործման համար արտադրանքի վերջնական գինը 10 անգամ ավելի բարձր կլինի:

«Կենդանիներից հակամարմիններ ստանալու տեխնոլոգիան ավելի էժան եւ արագ է: Բայց թերությունն այն է, որ որոշ մարդկանց մոտ այս օտար հակամարմինները կարող են ալերգիկ ռեակցիաներ կամ իմունային պատասխաններ հրահրել: Նույն կերպ, օրինակ, ավելի վաղ օգտագործվում էր խոզի ինսուլինը: Ժամանակի ընթացքում հրաժարվեցին այս մեթոդից եւ անցան մարդուն, քանի որ մարդկային սպիտակուցներն ավելի լավ են աշխատում եւ իմունային ռեակցիաներ չեն առաջացնում»,- մեկնաբանելով իր արեւմտյան գործընկերների աշխատանքը` նշել է Կազանի Դաշնային համալսարանի Ֆունդամենտալ բժշկության եւ կենսաբանության ինստիտուտի գենետիկայի բաժնի պրոֆեսոր Ալբերտ Ռիզվանովը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել