• Latest news

Կարտոֆիլի 4 օգտակար հատկություն․ Դրանց մասին դուք նույնիսկ չէիք կռահում

19 սեպտեմբերի, 2020  18:30

Դուք, հավանաբար, մեկ անգամ չէ, որ լսել եք այն մասին, որ կարտոֆիլը կազմվածքի համար վնասակար է, եւ որ ավելի լավ է այն սննդակարգից բացառել։ Իրականում կարտոֆիլի վնասի մասին լուրերը սաստիկ չափազանցված են։ Իրականում այս մթերքը ավելի շատ օգտակար հատկություններ ունի, քան կարող էիք պատկերացնել։

Կարտոֆիլը պարունակում է բազմաթիվ վիտամիններ եւ հանքանյութեր

Կարտոֆիլի սննդային արժեքավորությունը կախված է տեսակից եւ պատրաստման եղանակից․ օրինակ՝ տապակած կարտոֆիլը շատ ավելի կալորիական է, քան խորովածը։

Ածխի վրա կամ ջեռոցում կլեպով խորովված մեկ միջին չափի կարտոֆիլը պարունակում է՝

  • բջջանյութ- 3,8 գրամ
  • C վիտամին – գործածման հանձնարարվող օրական նորմայի (ԳՀՕՆ) 28 տոկոսը,
  • B6 վիտամին - ԳՀՕՆ 27 տոկոսը,
  • կալիում - ԳՀՕՆ 26 տոկոսը,
  • մանգան - ԳՀՕՆ 19 տոկոսը,
  • մագնիում - ԳՀՕՆ 12 տոկոսը,
  • ֆոսֆոր - ԳՀՕՆ 12 տոկոսը,
  • նիացին - ԳՀՕՆ 12 տոկոսը,
  • ֆոլաթթու - ԳՀՕՆ 12 տոկոսը։

Կարտոֆիլը հարուստ է հակաօքսիդանտներով

Կարտոֆիլը պարունակում է ֆլավոնոիդներ, կարոտինոիդներ եւ ֆենոլաթթու․ սրանք հակաօքսիդանտներ են, որոնք չեզոքացնում են առողջության համար վնասակար ազատ ռադիկալները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հակաօքսիդանտները կարող են պոտենցիալ կերպով ճնշել լյարդի եւ հաստ աղիքի քաղցկեղի բջիջների աճը։

Կարտոֆիլը կարող է բարելավել արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկումը

Կարտոֆիլը հատուկ տեսակի օսլա է պարունակում, որը կոչվում է ռեզիստենտ օսլա։ Այն տարրերի չի բաժանվում, օրգանիզմի կողմից ամբողջությամբ յուրացվում է եւ նպաստում աղիներում օգտակար բակտերիաների աճին։

Որոշ գիտնականների կարծիքով՝ օսլայի այս տեսակը կարող է նպաստել ինսուլինի հանդեպ ռեզիստենտության նվազմանը, ինչը բարերար ազդեցություն կունենա արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկման վրա։ Դիաբետիկների մասնակցությամբ հետաքրքիր հետազոտությունը ցույց է տվել, որ ռեզիստենտ օսլայով մթերքների գործածումը (այն միայն կարտոֆիլը չէ, որ պարունակում է, այլ նաեւ հնդկաձավարը, լոբին, ոսպը եւ վարսակը) օգնում է նվազեցնել ուտելուց հետո արյան մեջ գլյուկոզայի ավելցուկը։

Կարտոֆիլն օգտակար է մարսողական համակարգի առողջության համար

Ռեզիստենտ օսլան բարերար ազդեցություն ունի նաեւ մարսողական տրակտի աշխատանքի վրա, քանի որ մարսելու ժամանակ վերածվում է կարճաշղթա ճարպաթթուների, որը կարեւոր սննդարար աղբյուր է աղիքային բակտերիաների համար։ Գիտնականները պարզել են, որ այս «սնունդն» ամրացնում է հաստ աղիքի պաշտպանական հատկությունները եւ նվազեցնում կոլորեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը, ինչպես նաեւ օգնում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպես՝ խոցային կոլիտը եւ Կրոնի հիվանդությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ