• Latest news

Մասնագետը ցրել է Ալցհեյմերի հիվանդության մասին միֆերը

21 սեպտեմբերի, 2020  13:38

Հիշողության խնդիրները որպես օրգանիզմի ծերացման նորմա գործընթաց չպետք է ընկալվեն: Նման կարծիք է հայտնել նյարդաբան Սվետլանա Կուզնեցովան «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` սովորաբար Ալցհեյմերի հիվանդության առաջին ախտանիշ է դառնում հիշողության կորուստը: Եվ սա ախտանիշ է, որն ուշադրություն է պահանջում:

Բացի այդ, մասնագետը ցրել է այն միֆը, որ եթե մարդը պարբերաբար տխրում է, ապա անհանգստանալու կարիք չկա: Եթե ​​վատ տրամադրությունը գերակշռում է լավի նկատմամբ, դա զգուշանալու առիթ է:

Կուզնեցովան հերքել է նաեւ այն համոզմունքը, որ Ալցհեյմերի հիվանդության դեմ կանխարգելում չկա: Նրա խոսքով` հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության, առիթմիայի, շաքարային դիաբետի եւ այլ անոթային հիվանդությունների ժամանակին բուժումն արդեն իսկ այս հիվանդության բավականին արդյունավետ կանխարգելում է: Բացի այդ, Ալցհեյմերի հիվանդությունից պաշտպանվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել վատ սովորություններից:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է