• Latest news

Ռեւմատոիդ արթրիտը մեծացնում է շաքարախտի ռիսկը. հետազոտություն

21 սեպտեմբերի, 2020  16:18

Ռեւմատոիդ արթրիտի ժամանակ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը 23 տոկոսով մեծանում է: Այս մասին նշվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են Դիաբետի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիայի (EASD) տարեկան ժողովում:

Ըստ գիտնականների` շաքարախտի եւ ռեւմատոիդ արթրիտի կապը կարող է բացատրվել այն փաստով, որ երկու հիվանդությունների դեպքում էլ օրգանիզմում բորբոքային պրոցեսներ են լինում:

Հետազոտությունն անցկացվել է Զիքսինգ Թիանի եւ դոկտոր Ադրիան Հիլդի եւ նրանց գործընկերների կողմից Մանչեսթերի համալսարանից: Նրանք մինչեւ 2020 թվականի մարտի 10-ը բժշկական եւ գիտական ​​տվյալների բազաներում որոնել են այն հետազոտությունները, որոնք համեմատում են 2-րդ տիպի շաքարախտը ՌԱ-ով հիվանդ մարդկանց շրջանում ընդհանուր բնակչության շրջանում շաքարախտի վտանգի հետ: Ընտրված համապատասխան հետազոտություններն ընդհանուր 1.6 միլիոն մասնակից են ընդգրկել:

Հեղինակները պարզել են, որ ռեւմատոիդ արթրիտի առկայությունը 23 տոկոսով կապված էր 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հետ` ընդհանուր բնակչության շրջանում շաքարախտի զարգացման ռիսկի համեմատ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել