• Latest news

Ֆիզիկական վարժությունները քառորդ չափով կրճատում են մահվան հավանականությունը շաքարախտով հիվանդների շրջանում

21 սեպտեմբերի, 2020  22:11

Մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կապված է 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց շրջանում բոլոր պատճառներից մահացության ռիսկի 25-33 տոկոսով կրճատման հետ, հայտնում են թայվանցի գիտնականները:

Ֆիզիկական վարժությունները բարելավում են օրգանիզմի զգայունությունն ինսուլինի նկատմամբ, նվազեցնում են սրտի հիվանդության ռիսկը եւ ճնշում են բորբոքային ցիտոկինները` ազդանշանային սպիտակուցների տեսակներ, որոնք բորբոքային պատասխան են առաջացնում:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են Առողջապահության ազգային հետազոտության (NHIS) եւ Թայվանի Առողջության ապահովագրության ազգային հետազոտությունների տվյալների բազայի տվյալները: Նրանց ուշադրությունը գրավել են 2 տիպի շաքարախտով 4800 մեծահասակ հիվանդ:

Ինչպես պարզվել է, ավելի բարձր ֆիզիկական ակտիվություն ունեցող մարդկանց մոտ բոլոր պատճառներից մահվան ռիսկը զգալիորեն ցածր է, քան նրանց մոտ, ով սպորտով չի զբաղվել:

Նրանք, ովքեր չափավոր ֆիզիկական վարժություններ են կատարել (էներգիայի ծախսը` շաբաթական մինչեւ 800 կկալ), բոլոր պատճառներից մահացության մակարդակը 25 տոկոսով ցածր էր, իսկ մասնակիցների մոտ, ովքեր շաբաթական ավելի քան 800 կկալ են ծախսել վարժությունների վրա, բոլոր պատճառներից մահվան ռիսկը 32 տոկոսով ցածր էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել