• Latest news

Հնարավոր է, որ Դենգե տենդով հիվանդացած մարդիկ կորոնավիրուսի դեմ իմունիտետ ունեն․ մասնագետ

22 սեպտեմբերի, 2020  12:09

Դենգե տենդով հիվանդացած մարդիկ կարող են իմունիտետ ունենալ SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ։ Այսպիսի կարծիք է հայտնել Դյուկի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Միգել Նիկոլելիսը։

Մասնագետը COVID-19-ը եւ տենդի բռնկումները համեմատել է ըստ աշխարհագրական նշանի, հայտնում է Reuters-ը։ Նրա ուշադրությունը գրավել է մի հետաքրքիր փաստ․ կորոնավիրուսով վարակման ավելի ցածր ցուցանիշներով եւ հիվանդացության ավելի դանդաղ աճով տարածաշրջանների բնակիչները ընթացիկ եւ անցյալ տարի վերապրել էին Դենգեի ինտենսիվ բռնկումներ։

«Այս զարմանալի հայտնագործությունը բարձրացնում է իմունաբանական խաչվող ռեակտիվության ինտրիգային հնարավորությունը Դենգե ֆլավիրուսի սերոտիպերի եւ SARS-CoV-2-ի միջեւ»,- ասել է Նիկոլելիսը։

Մասնագետները նախորդ հետազոտություններում կապ էին նկատել Դենգե տենդի եւ կորոնավիրուսի դեմ հակամարմինների կեղծ դրական արդյունքների միջեւ։ Սա կարող է վկայել երկու վիրուսների միջեւ իմունաբանական փոխազդեցության մասին, չնայած պատկանում են ախտածինների տարբեր ընտանիքների։

Նիկոլելիսի խոսքով՝ եթե Դենգե տենդի եւ կորոնավիրուսի ենթադրյալ կապը ստույգ լինի, Դենգե տենդով հիվանդանալը կամ դրա դեմ պատվաստումը կարող է որոշ պաշտպանություն ապահովել նաեւ կորոնավիրուսի դեմ։

Հիշեցնենք, որ Դենգե տենդը սուր վիրուսային հիվանդություն է, որն առաջացնում է թունավորում, մկանային ցավեր եւ հոդացավեր, ցան, ավշահանգույցների մեծացում։ Այս հիվանդության հետեւանքով ամեն տարի մահանում է մինչեւ 20 հազար մարդ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է