• Latest news

Ֆրամբեզիայի գաղտնիքները. Վտանգավոր հիվանդությունը գոյություն է ունեցել դեռեւս նախապատմական Ասիայում

22 սեպտեմբերի, 2020  23:46

Ֆրամբեզիա կոչվող վտանգավոր վարակիչ հիվանդությունը, որի հարուցիչը Treponema pallidum բակտերիան է, գոյություն է ունեցել դեռեւս նախապատմական Ասիայում: Այսպիսի եզրակացության են հանգել Օտագոյի համալսարանի գիտնականները, որոնց նոր աշխատանքը հրապարակվել է Bioarcheology International ամսագրում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, մասնագետները ուսումնասիրել են վիետնամական Նինբին մարզի Ման Բակվո հնագիտական տեղանքի պեղումների ժամանակ հայտնաբերված մարդկային հնագույն մնացորդները: 4000 տարեկան կմախքներում նրանք հայտնաբերել են ոսկորների անդառնալի վնասվածքներ հասցնող հիվանդության նշանները:

Գիտնականների կարծիքով, հիվանդությունը կարող էր տարածվել գյուղատնտեսության զարգացման հետ մեկտեղ: Այժմյան Չինաստանի տարածքում ապրող ֆերմերները տեղափոխվել են հարավ, ինչի հետեւանքով ֆրամբեզիան փոխանցվել է որսորդ-հավաքողների ցեղերին, որոնք Աֆրիկայից Ասիա գաղթած, իսկ հետագայում Նոր Գվինեայում, Սողոմոնյան կղզիներում եւ Ավստրալիայում բնակություն հաստատած մարդկանց անմիջական սերունդներն էին:

Ֆրամբեզիան վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հպման միջոցով եւ բնութագրվում է մաշկի ծանր վնասվածքներով: Ամենից հաճախ այս հիվանդությունից տառապում են երեխաները:

Այս հիվանդությունն արմատախիլ է արվել աշխարհի մեծ մասում, բայց տարածված է մնում Խաղաղ օվկիանոսի արեւմուտքում, որտեղ դրանից տառապում է մոտ 30 000 մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել