• Latest news

Ինչո՞ւ է կորոնավիրուսը մեծահասակների համար ավելի վտանգավոր, քան երեխաների

22 սեպտեմբերի, 2020  16:13

Մեծահասակների եւ երեխաների շրջանում որոշակի տարբերություններ կան SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ իմունային պատասխաններում։ Այս մասին նշված է նոր գիտական աշխատանքի մեջ, որը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում եւ բացատրում է մեծ տարիքի մարդկանց համար COVID-19-ի վտանգավորությունը։

Մասնագետներն ուսումնասիրել են 2020 թվականի մարտի 13-ից մայիսի 17-ը հոսպիտալացված COVID-19-ով 60 մեծահասակ պացինետների եւ 65 երեխաների ու դեռահասների տվյալները։ 20 երեխայի մոտ ախտորոշվել է համակարգային բորբոքային համախտանիշ։ Մասնագետները հետազոտել են պացիենտների արյունը, որ պարզեն՝ կա՞ն արդյոք դրա մեջ իմունային բջիջների, հակամարմինների եւ բորբոքային սպիտակուցների մի քանի տեսակներ, որոնք հայտնի են որպես ցիտոկիններ եւ արտադրվում են իմունային բջիջների կողմից։

Մեծահասակ պացիենտների 37 տոկոսը թոքերի արհեստական օդափոխության կարիք է ունեցել, իսկ երեխաների շրջանում այդպիսի հիվանդների բաժինը կազմել է ընդամենը միայն 8 տոկոս։ Մահացել է մեծահասակների 28 տոկոսը եւ երեխաների 3 տոկոսը։ Գիտնականների կարծիքով՝ այս տարբերությունը կարող է բացատրվել երեխաների ավելի ուժեղ բնածին իմունիտետով․ նրանց հատուկ են եղել յուրահատուկ ցիտոկինների (օրինակ՝ IL-17A) բարձր մակարդակներ, ինչն օրգանիզմը պաշտպանում է մահացու վտանգավոր սուր շնչառական դիսթրես համախատանիշի զարգացումից։

Հետազոտողները նաեւ ուշադրություն են դարձրել այն փաստին, որ մեծահասակների շրջանում (հատկապես ծանր դեպքերում) ավելի բարձր է եղել կորոնավիրուսի՝ բջիջների վարակմանը ախտածինին օգնող S-սպիտակուցի դեմ չեզոքացնող հակամարմինների մակարդակը։ Այս ամենը նշանակում է, որ պացիենտների ծանր վիճակը չի առաջանում հակամարմիններ արտադրելու նրանց անկարողությամբ։ Հակառակը՝ հենց հարմարվող իմունիտետի չափից շատ ռեակցիան է պատասխանատու դիսթրես համախտանիշի համար եւ կարող է մահվան բերել։

Բացառված չէ, որ առողջացող մարդկանց հակամարմիններով հարուստ պլազմայի փոխներարկումը COVID-19-ով պացիենտներին կարող է ոչ միայն չօգնել, այլեւ վերջինների վիճակը խորացնել։ Իսկ բնածին իմունիտետը ուժեղացնող բուժման մեթոդները կարող են թերապիայի պոտենցիալ արդյունավետ մեթոդ լինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել