• Latest news

Կորոնավիրուսով եւ գրիպով միաժամանակյա վարակումը մահվան հավանականությունը կրկնապատկում է․ հետազոտություն

23 սեպտեմբերի, 2020  11:03

Եթե մարդը միաժամանակ վարակվում է սեզոնային գրիպով եւ կորոնավիրուսով, դա կրկնապխատկում է նրա մահանալու հավանականությունը։

Մասնագետները վերլուծել են այս տարվա հունվարից ապրիլ հոսպիտալացված պացիենտների հիվանդությունների պատմությունները, հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Public Health England (PHE) բրիտանական կառավարական ծառայությանը։

Պարզվել է, որ կրկնակի ինֆեկցիայի առկայությունը ապահովել է մահացության 43 տոկոս մակարդակ, իսկ միայն կորոնավիրուսի առկայությունը՝ 23 տոկոս։

Գալիք սեզոնի ժամանակ գրիպով վարակվելուց պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել, հատկապես եթե ռիսկի խմբում եք (տարեցները, քրոնիկական հիվանդություններով պացիենտները եւ այլք)։ Սպասվում է, որ գրիպի դեմ պատվաստանյութը Հայաստանում հասանելի կլինի արդեն հոկտեմբերի սկզբին։

Այլ «կրկնակի» ինֆեկցիաներից խուսափելու համար մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս վերջին ամիսներին բաց թողած բոլոր պատվաստումները կատարել մինչեւ գրիպի եւ ՍՇՎ-ի սեզոնը սկսվելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ