• Latest news

Բժշկական դիմակը 1.8 անգամ նվազեցնում է շնչառական վարակների ռիսկը. հետազոտություն

23 սեպտեմբերի, 2020  17:52

Պաշտպանիչ բժշկական դիմակը 1.8 անգամ նվազեցնում է շնչառական վարակների ռիսկը: Այս մասին հայտնում են «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի մասնագետները հաշվարկել են, որ ձեռնոցներ օգտագործելիս շնչառական հիվանդություններով, գրիպով եւ COVID-19-ով վարակվելու ռիսկը նվազում է 1.3 անգամ: Ձեռքերը պաշտպանելը, ըստ մասնագետների, հատկապես կարեւոր է հիվանդների հետ շփման ժամանակ. այդ դեպքում վարակման հավանականությունը նվազել է 2.7 անգամ:

Extreme Mechanics Letters-ում հրապարակված հետազոտությունն իր հերթին ցույց է տվել, որ կտորից պատրաստված ինքնաշեն դիմակները կարող են արդյունավետորեն զսպել վիրուսների տարածումը, նույնիսկ` խոսելիս եւ հազալիս: Ըստ գիտնականների` ինքնաշեն դիմակները պետք է պատրաստվեն շնչող գործվածքներից, քանի որ հակառակ դեպքում արտաշնչվող օդը չի անցնի դիմակի միջով, այլ դուրս կգա կողքից:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է