• Latest news

Գիտնականները հեղափոխական բնական հակաբիոտիկ են հայտնաբերել

23 սեպտեմբերի, 2020  23:30

Տյումենի պետական ​​համալսարանի (Ռուսաստան) հետազոտողները եւ նրանց գործընկերները հեղափոխական բնական հակաբիոտիկ են հայտնաբերել, որը կարող է արդյունավետ լինել բակտերիաների եւ սնկերի առաջացրած հիվանդությունների մեծ մասի դեմ: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագետների կարծիքով` այսօր համաշխարհային դեղագիտության կարեւորագույն խնդիրներից մեկը դեղամիջոցների որոնումն է, որոնք կարող են պայքարել հակաբիոտիկների նկատմամբ կայուն միկրոօրգանիզմների դեմ, որոնք տարեցտարի ավելանում են:

Գիտնականների կողմից հայտնաբերված միջոցը կարող է արդյունավետ լինել այդպիսի միկրոօրգանիզմների դեմ: Ավելին, այն կարող է ունիվերսալ լինել, այսինքն` կարող է հաղթահարել ինչպես բակտերիալ, այնպես էլ սնկային ինֆեկցիաները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել