• Latest news

Նորմալ քաշի դեպքում մեծ փորը կարող է վերահաս մահվան նշան լինել․ հետազոտություն

24 սեպտեմբերի, 2020  22:14

Մեծ փորը կարող է վերահաս մահվան նշան լինել՝ նույնիսկ նորմալ քաշի դեպքում, ինչպես պարզել է Կանադայից եւ Իրանից գիտնականների միջազգային խումբը: Նրանց եզրակացությունները հրապարակվել են British Medical Journal-ում:

Նրանք վերլուծել են 72 գիտական հոդվածներ՝ վաղաժամ մահացության մակարդակի եւ տարբեր գործոնների ու արտաքին նշանների, այդ թվում՝ փորի շրջանում ավելորդ ճարպի կուտակումներով բնութագրվող կենտրոնական ճարպակալման միջեւ կապի մասին: Ընդհանուր առմամբ, ընդգրկվել է 2,5 միլիոն մարդ: Դիտարկվել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են գոտկատեղի եւ ազդրերի շրջագիծը, գոտկատեղի հարաբերակցությունը ազդրերին եւ հասակին, ճարպակալման ինդեքսը եւ մարմնի ձեւի ինդեքսը:

Ձեռք բերված տվյալների վերլուծությունը պարզել է վաղաժամ մահվան ռիսկի J-աձեւ կախվածություն գոտկատեղի շրջագծից եւ գոտկատեղի ու հասակի հարաբերակցությունից: Ուղղակի կապ է նկատվել գոտկատեղի եւ ազդրերի եւ մարմնի ձեւի ինդեքսի հարաբերակցության համար, եւ U-աձեւ կախվածություն՝ ճարպակալման ինդեքսից:

Գիտնականների խոսքերով՝ կենտրոնական ճարպակալման ցուցանիշները կարելի է օգտագործել մարմնի զանգվածի ինդեքսի հետ միասին՝ որպես վաղաժամ մահվան վտանգը որոշելու լրացուցիչ մեթոդ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել