• Latest news

Պլաստիկից պաշտպանիչ վահաններն արդյունավետ չեն կորոնավիրուսի դեմ պայքարում. հետազոտություն

25 սեպտեմբերի, 2020  19:25

Թափանցիկ պլաստիկից վահանները, որոնք կրում են կորոնավիրուսից պաշտպանվելու համար, իրականում արդյունավետ չեն: Այդ եզրահանգմանն է եկել աշխարհում ամենահզոր «Ֆուգակու» սուպերհամակարգիչը, որն իրականացնում է 415 կվադրիլիոն հաշվարկ մեկ վայրկյանում: Այդ սուպերհամակարգչով հետազոտությունն իրականացրել են Riken հետազոտական ինստիտուտի գիտնականները, հաղորդում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն:

Սուպերհամակարգիչը գնահատել է վիրուսային մասնիկներ պարունակող աէրոզոլային կաթիլների տարածման եղանակները: Ըստ ստացված հաշվարկների՝ շուրջ 5 միկրոմետր չափով կաթիլների գրեթե 100 տոկոսն առանց դժվարության հաղթահարում է պլաստիկից վահանի տեսքով պաշտպանությունը: Իսկ ավելի մեծ չափերով՝ շուրջ 50 միկրոմետր, մասնիկները, 50 տոկոս դեպքերում հայտնվում են մարդու շնչուղիներում՝ շրջանցելով վահանը:

Գիտնականների կարծիքով՝ ստանդարտ բժշկական դիմակները շատ ավելի արդյունավետ են պաշտպանում վիրուսի տարածումից փռշտալիս, հազալիս կամ խոսելիս, քան պաշտպանիչ վահանները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել