• Latest news

COVID-19-ով պացիենտների վրա սկսել են փորձարկել արթրիտի դեմ դեղամիջոցը

29 սեպտեմբերի, 2020  10:12

Մեծ Բրիտանիայում COVID-19-ով 41-ամյա պացիենտը առաջինն է ստացել արթրիտի դեմ օտիլիմաբ փորձարարական դեղամիջոցը, որի վրա մեծ հույսեր են դնում։

Պացիենտը Մանչեսթերի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում է, հայտնում է The Daily Mail-ը։ Փորձի հեղինակները հուսով են, որ դեղը կթեթեւացնի կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտանիշները եւ ապաքինումը կարագացնի։

Այս դեղամիջոցի հետազոտությանը կմասնակցեն կորոնավիրուսի պատճառով թոքերի աշխատանքի ծանր բարդություններով պացիենտները, որոնք թթվածնային աջակցություն կամ թոքերի արհեստական օդափոխություն են ստանում։ Մասնագետները նախատեսում են հետազոտության ժամանակ պարզել՝ կարո՞ղ է արդյոք օտիլիմաբը ճնշել իմունային համակարգի հիպերակտիվությունը, որը կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում ծանր բարդություններ է առաջացնում։

Ռեւմատոիդ արթրիտը դասվում է աուտոիմունային հիվանդություններին, որոնց դեպքում իմունիտետը սխալմամբ սկսում է ուժգին կերպով հարձակվել օրգանիզմի սեփական հյուսվածքների վրա։ Ռեւմատոիդային արթրիտի դեմ դեղամիջոցները «հանգստացնում» են իմունային համակարգը։ Հենց այսպիսի էֆեկտ է պահանջվում նաեւ COVID-19-ի ծանր ձեւի դեպքում, երբ զարգանում է ցիտոկինայիրն փոթորիկը։

Ցիտոկինային փոթորկի ժամանակ ահռելի քանակությամբ ցիտոկինները սկսում են ոչնչացնել թոքերի հյուսվածքները, ինչն արագ առաջացնում է ծանր բարդություններ, շնչառական անբավարարություն եւ մահ։ Անցյալ դարում ցիտոկինային փոթորիկ է դիտվել գրիպի մասշտաբային համավարակների ժամանակ, ներառյալ իսպանկան, «ասիական» եւ «հոնկոնգյան» գրիպները։ Հատկանշական է, որ եթե COVID-19-ի սկզբնական եւ միջին փուլերում առողջանալու համար իմունիտետի նորմալ աշխատանքը ծայրահեղ կարեւոր է, ապա եզրափակիչ փուլում ստիպված են իմունային համակարգը «հանգստացնել» եւ նույնիսկ ճնշել՝ ավելի ծանր բարդություններից խուսափելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել