• Latest news

Գիտնականները մշակում են գրիպի եւ կորոնավիրուսի դեմ համակցված պատվաստանյութ

29 սեպտեմբերի, 2020  11:50

Գամալեի անվան ինստիտուտի (Ռուսաստան) մասնագետները ներկայացրել են գրիպի եւ կորոնավիրուսի դեմ համակցված պատվաստանյութ։ Այս մասին հայտնել է կենտրոնի գլխավոր գիտաշխատող Վիկտոր Զուեւը, փոխանցում է medportal-ը։

«Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության մեր կենտրոնում,- ես դա լսել եմ մեր տնօրենի շուրթերից,- նույնիսկ համակցված պատվաստանյութ ստեղծելու մտադրություն կա՝ ե՛ւ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ, ե՛ւ գրիպի»,- «Ռոսիա 2» հեռուստաալիքի եթերում ասել է Զուեւը։

Նրա խոսքով՝ խոսքը, հավանաբար, վերաբերում է բինարային ազդեցության դեղամիջոցին․ այն ներարկվելու է 2 փուլով, ինչպես եւ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ ընթացիկ պատվաստանյութը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեի անվան ինստիտուտը կորոնավիրուսային ինֆեկցիայի կանխարգելման համար մշակել է ՌԴ-ում առաջին «Սպուտնիկ V» վեկտորային  պատվաստանյութը։ Այն ստեղծվել է անվտանգ ադենովիրուսի հիման վրա, որն օգտագործվում է որպես օրգանիզմ կորոնավիրուսի առանձին սպիտակուցներ հասցնելու կոնտեյներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել