• Latest news

Կորոնավիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել` ավելի արագ տարածվելու համար. հետազոտություն

29 սեպտեմբերի, 2020  13:14

Կորոնավիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել` ավելի արագ տարածվելու համար: Գիտնականներն այս եզրակացությանն են եկել Հյուսթոնում համավարակի ամենավաղ փուլում ստացված վիրուսների ավելի քան 5000 գենոմի հետազոտումից հետո:

Ըստ The Daily Mail-ի` Հյուսթոնից ստացված նմուշները համեմատվել են վարակների վերջին ալիքի շրջանակներում ստացված նմուշների հետ: Հետազոտությունը երկրորդ ալիքի բոլոր շտամների 99 տոկոսի դեպքում հայտնաբերել է D614G անվամբ հայտնի մուտացիան: Համեմատության համար, այն հայտնաբերվել է քաղաքում առաջին բռնկման ժամանակ վերցված նմուշների միայն 70 տոկոսի մոտ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տվյալ մուտացիան փոխարինել է մրցակցող շտամներին:

D614G մուտացիան մեծացնում է վիրուսային սպիտակուցի քանակությունը կորոնավիրուսի մեջ: Հենց այդ սպիտակուցներն են վիրուսին հնարավորություն տալիս կապվել բջիջների եւ գրոհել դրանք` ավելացնելով վիրուսի վարակունակությունը: Սա նշանակում է, որ էվոլյուցիան չի գնացել մահաբերության աճի ուղղությամբ, այլ վիրուսին օժտել է բջիջներն ավելի հեշտ խոցելու ունակությամբ:

Վիրուսային սպիտակուցի որոշ հատվածներում (ներկայումս մշակվող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հիմնական թիրախը) գիտնականները մի քանի մուտացիա են հայտնաբերել: Սա կարող է մատնանշել, որ վիրուսը փոխվում է` օրգանիզմի իմունային արձագանքից խուսափելու համար:

Կա նաեւ տեսություն, որ կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում եւ զարգանում է` հարմարվելով իր մարդկային տերերին. ժամանակի ընթացքում վիրուսը կարող է թուլանալ` փորձելով գոյատեւել, քանի որ եթե այն սպանի մարդային բոլոր տերերին, ապա ինքն էլ կմահանա:

Ըստ գիտնականների` կորոնավիրուսի երկրորդ ալիքում առաջատար դիրքը գրավել է Gly614 ամինաթթվի փոխարինմամբ շտամը, որը կապված է վիրուսի բարձր փոխանցելության հետ: Դիտարկումները ցույց են տվել, որ վիրուսի այս տարբերակն ունեցող հիվանդներն ավելի բարձր վիրուսային ծանրաբեռնվածություն են ունեցել քթի մեջ, ինչը նշանակում է, որ նրանց հազն ու փռշտոցը, ամենայն հավանականությամբ, ավելի վարակիչ են եւ ավելի արագ են տարածում վիրուսը: Իսկ լաբորատորիայում չեզոքացնող հակամարմինները, որոնք կարող էին դադարեցնել մարդկային բջիջների վարակումը կորոնավիրուսի այլ շտամներով, ավելի քիչ ազդեցություն են ունեցել D614G տարբերակի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել