• Latest news

Գիտնականները մշակել են կորոնավիրուսի դեմ պոտենցիալ արդյունավետ դեղամիջոց

29 սեպտեմբերի, 2020  14:24

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները դեղամիջոց են մշակել, որը կարող է արդյունավետորեն ճանաչել եւ արգելափակել համավարակային կորոնավիրուսով վարակման մեխանիզմը՝ վիրուսին թույլ չտալով թափանցել բջիջների մեջ։ Դեղամիջոցը հակամարմինների խառնուրդ է, որոնք ստացվել են COVID-19-ից ապաքինված պացիենտներից, հայտնում է Science ամսագիրը։

Վաշինգտոնի համալսարանի մասնագետները ցույց են տվել, որ S2E12 եւ S2M11 հակամարմինների փոքր դեղաչափերը կանխարգելել են թոքերում կորոնավիրուսի ռեպլիկացիան՝ դրանով փորձակենդանիներին պաշտպանելով վարակումից։ Այս հակամարմինների խառնուրդը վիրուսի մուտանտային ձեւերին թույլ չի տալիս հայտնվել եւ բազմանալ, որոնք կարող էին առանձին դեղամիջոցների հանդեպ կայունություն զարգացնել։

Մասնագետները նաեւ պարզել են, թե հակամարմիններն ինչպես են գործում մոլեկուլային մակարդակում։ Պարզվել է, որ մոլեկուլներից մեկը ոչ միայն կանխել է վիրուսի մակերեւույթին գտնվող սպիտակուցների փոխազդեցությունը վարակված օրգանիզմի ռեցեպտորների հետ, այլեւ արգելափակել է ոչ ակտիվ վիճակում վարակման մեխանիզմը՝ վիրուսին թույլ չտալով միանալ բջջի թաղանթին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել