• Latest news

Ո՞րն է արական Y քրոմոսոմի օգուտը. գենետիկները գտել են հնարավոր պատասխանը

29 սեպտեմբերի, 2020  21:28

Մարդիկ սովորաբար ունենում են 23 զույգ քրոմոսոմ, որոնց մեջ մեկ զույգը սեռական է: Կանայք ունեն երկու X քրոմոսոմ, իսկ տղամարդիկ՝ մեկ X քրոմոսոմ եւ մեկ Y քրոմոսոմ, որն իր մեջ կրում է այն գեները, որոնք բացակայում են կանանց մոտ: Այդ արական գեներն ակտիվ են օրգանիզմի բոլոր բջիջներում, սակայն ոչ բոլորը գիտեն դրանց դերի մասին: Մոնռեալի համալսարանի գիտնականները փորձել են պարզել այդ դերը, հաղորդում է Նովոստի Մեյլ.ռու-ն:

Հայտնի է, որ  Y քրոմոսոմների գեների ակտիվությունն անհրաժեշտ է տղամարդկանց վերարտադրողական օրգանների բնականոն գործունեության համար: Սակայն կանադացի գիտնականների վերջին փորձը արու առնետների վրա ցույց է տվել, որ դրանք ազդում են արական օրգանիզմի գործեւնության վրա:

Պարզվել է, որ այդ հավաքածուից 2 գեների «անջատումը» փոփոխություններ է առաջացնում ազդաշնանային մի քանի ուղիներում, որոնք կարեւոր են բջիջների աշխատանքի համար, եւ որոնք կապված չեն բազմացման գործընթացի հետ: Մասնավորապես, այս գեների անջատումն ազդել է այն բանի վրա, թե ինչպես են կարդիոմիոցիտները (սրտամկանի բջիջները) հաղթահարում սթրեսային իրավիճակները, ինչպիսիք են վնասվածքը կամ արյան մատակարարման պակասը:

Գիտնականներին հաջողվել է նաեւ հասկանալ, թե ինչպես են արական գեները կատարում իրենց կարգավորող գործառույթները: Պարզվել է, որ դա տեղի է ունենում ոչ սեռական քրոմոսոմների գեներից տարբերվող եղանակով: Y քրոմոսոմի հետ կապված գեների աշխատանքի առանձնահատկությունները կարող են բացատրվել տարբեր հիվանդությունների ընթացքի սեռական տարբերությամբ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել