• Latest news

Գիտնականները կորոնավիրուսի դեմ սփրեյի ձեւով դեղամիջոց են մշակում

30 սեպտեմբերի, 2020  11:17

Ավստրալիայի Ena Respiratory կենսատեխնիկական ընկերության մասնագետները կորոնավիրուսի դեմ քթի համար սփրեյի ձեւով դեղամիջոց են մշակում, որը կարող է ամրապնդել մարդու իմունային համակարգը մրսածության ու գրիպի դեմ պայքարի համար:

Investing.com-ի հաղորդմամբ՝ ժանտաքիսի վրա փորձը ցույց է տվել, որ INNA-051 անվանումով արտադրանքը, որը կարող է օգտագործվել որպես հավելում պատվաստանյութերին, նվազեցնում է կորոնավիրուսի կոնցենտրացիան 96%-ով: Ena Respiratory ընկերությունը կարող է այն փորձարկել մարդկանց վրա 4 ամիս անց:

Ընկերության մշակումների համար ներդրել են 8,24 մլն դոլար: Ներդրողների թվում են Brandon Capital Ltd վենչուրային ընկերությունը, Ավստրալիայի դաշնային կառավարությունը, կենսաթոշակային հիմնադրամներն ու CSL Ltd (AX:CSL) կենսատեխնոլոգիական հսկան:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել