• Latest news

Գիտնականները պարզել են կորոնավիրուսի հետեւանքով մահացու բարդությունների առեղծվածը

30 սեպտեմբերի, 2020  14:00

Ինչու՞ են COVID-19-ով որոշ մարդկանց մոտ ծանր, կյանքին սպառնացող բորբոքումներ առաջանում: Պիտսբուրգի համալսարանի եւ Սեդարս Սինայ բժշկական կենտրոնի գիտնականները գտել են այս հարցի պատասխանը, նշվում է հոդվածում, որը տպագրվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Հետազոտողները մոդելավորել են կորոնավիրուսի S սպիտակուցի մի մասի կառուցվածքը, որը որպես սուպերանտիգեն է գործում եւ իմունային համակարգի չափազանց ուժեղ արձգանք առաջացնում: SARS-CoV-2-ով վարակված որոշ երեխաներ մուլտիհամակարգային բորբոքային համախտանիշ են (MIS-C) ունենում, որն այնպիսի ախտանիշներ է ներառում, ինչպիսիք են կայուն ջերմությունը եւ բորբոքումը, որոնք վտանգավոր են շատ օրգանների համար:

Գիտնականները հետազոտել են, թե ինչպես է S սպիտակուցը փոխազդում իմունային T բջիջների հետ. նորմալ պայմաններում դրանք օգնում են մարդուն պայքարել վարակի դեմ, բայց երբ բջիջներն ակտիվանում են աննորմալ մեծ քանակությամբ, ազդանշաններին մասնակցող բորբոքային ցիտոկինների ավելորդ քանակություն է սկսում արտադրվել: Սա հանգեցնում է ցիտոկինային փոթորկի զարգացմանը, որը շատ վտանգավոր վիճակ է եւ կարող է մահացու լինել:

Գիտնականները պարզել են, որ T բջիջների հետ փոխազդող S սպիտակուցների որոշակի մասն ամինաթթուների հաջորդականության եւ կառուցվածքի նմանություններ ունի մանրէային սպիտակուցի հետ, որն թունավոր շոկի համախտանիշ է առաջացնում:

Ըստ գիտնականների` կարելի է ենթադրել, որ թունավոր ցնցման շոկի բուժման տարբերակները, ինչպիսիք են ներերակային իմունոգլոբուլինը եւ ստերոիդները, կարող են արդյունավետ լինել երեխաների մոտ MIS-C-ի եւ մեծահասակների մոտ ցիտոկինային փոթորկի բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել