• Latest news

Աղջիկը մեկ աչքից ժամանակավորապես կուրացել է թաց ձեռքերով լինզային հպվելուց հետո

30 սեպտեմբերի, 2020  20:34

Շոտլանդական Էդինբուրգ քաղաքից 24-ամյա Շառլոտ Քլարկսոնը մեկ աչքից կուրացել է թաց ձեռքերով կոնտակտային լինզային հպվելուց հետո։ Ջրատար խողովակից նրա աչքի մեջ են ընկել վտանգավոր միկրոօրգանիզմներ, հայտնում է The Daily Mail-ը։

Վարակումը տեղի է ունեցել Կանադա ուղեւորության ժամանակ։ Շառլոտն, ինչպես միշտ, դրել է տեսողության վերականգնման համար նախատեսված կոնտակտային լինզաները։ Այդ գործողությունը կատարելիս նրա ձեռքերը դեռեւս խոնավ էին․ նա ձեռքերը լվացել էր ծորակի տակ եւ լավ չէր չորացրել։ Հաջորդ առավոտյան աջ աչքը գրգռված էր, այնուհետեւ մի քանի օրվա ընթացքում այն կարմրել է եւ բորբոքվել։

Մասնագետը, ում նա դիմել է, որոշել է, որ նրա մոտ սովորական ակնագարիկ է (տիկնակլունձ), խորհուրդ է տվել ոչ մի բան չձեռնարկել եւ սպասել ապաքինմանը։ Սակայն 2 շաբաթ հետո ցավն ուժգնացել է, եւ աղջիկը որոշել է խորհրդակցել մեկ ուրիշ բժշկի հետ։ Նա եւս որոշել է, որ նրա մոտ ակնագարիկ է, եւ նշանակել է հակաբիոտիկով կաթիլներ։ Սակայն դեղը բորբոքումը չի վերացրել, իսկ պայծառ լույսը սկսել է ցավ պատճառել։ Հետագա հետազոտության ժամանակ պացիենտի մոտ հայտնաբերել են կերատիտ, որը կարող էր առաջանալ սովորական հերպեսի վիրուսի հետեւանքով։ Բուժումը դարձյալ չի օգնել։

Երկու ամիս հետո Շառլոտի վիճակն այն աստիճանի է վատթարացել, որ նա հոսպիտալացվելու անհրաժեշտություն է ունեցել։ Միայն հիվանդանոցում են նրան առաջին անգամ հարցրել՝ չի՞ օգտվել արդյոք կոնտակտային լինզաներից, եւ դրանց վրա արդոք չի՞ ընկել ջուր։ Դա կարող էր վկայել այն մասին, որ նրա մոտ ականտամեոբային կերատիտ է՝ հազվագյուտ հիվանդություն, որի դեպքում աչքի եղջերենու մեջ է թափանցում Acanthamoeba ամեոբան։ Եղջերենու նմուշը երկու անգամ անալիզի են ուղարկել, սակայն ամեոբա այդպես էլ չեն գտել։

Քլարկսոնի տեսողությունը շարունակում էր վատթարանալ։ Երբ նա դադարել է տեսողության սրության ստուգման վահանակի վրա տարբերակել անգամ ամենախոշոր տառերը, կանադացի բժիշկը նրան խորհուրդ է տվել հայրենիք վերադառնալ։ Արդեն Շոտլանդիայում վարակվելուց ամբողջ 6 ամիս հետո հերթական թեստը հաստատել է աջ աչքի վարակումը Acanthamoeba ամեոբայով։

Բուժումն օգնել է աղջկան վերադառնալ նորմալ կյանքի, սակայն մինչ դա նա ստիպված էր 3 ամիս անցկացնել մթնեցված սենյակում։ Լույսը ուժգին ցավ էր պատճառում, եւ նա չէր կարողանում ո՛չ կարդալ, ո՛չ հեռուստացույց դիտել։ Նույնիսկ առողջանալուց հետո նա ստիպված է վարակման նոր օջախների առաջացումը կանխարգելող դեղերի ընդունումը շարունակել։

«Ես գիտեի, որ կոնտակտային լինզաներով վտանգավոր է ցնցուղ ընդունել կամ լողալ, բայց պատկերացում չունեի, որ ջրի հետ անգամ նվազագույն շփումը կարող է այդպիսի աղետալի հետեւանքներ առաջացնել»,- խոստովանել է Շառլոտը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել