• Latest news

Որ մարդիկ են ավելի հաճախ բախվում քնի մեջ օբստրուկտիվ ապնոեին

1 հոկտեմբերի, 2020  12:30

Գեներացված էպիլեպսիայով մարդիկ, ում նոպաները միաժամանակ սկսվում են ուղեղի երկու կողմերում, քնի մեջ օբստրուկտիվ ապնոեի (ՕԱ) ավելի մեծ վտանգի են ենթարկված, քան ֆոկալ էպիլեպսիայով տառապող մարդիկ, որոնց մոտ նոպաները տեղի են ունենում ուղեղի մեկ հատվածում: Այս եզրակացությանն են հանգել Ռատգերսի համալսարանի գիտնականները:

Epilepsy & Behavior ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ով է ավելի շատ ենթարկված օբստրուկտիվ ապնոեի ռիսկի զարգացմանը եւ, հետեւաբար, բուժման արդյունքում լրացուցիչ օգուտ քաղել։

«ՕԱ-ն հաճախ է հանդիպում էպիլեպսիայով պացիենտների մոտ, եւ բուժումը կարող է բարելավել նոպաների վերահսկողությունը: Սակայն այս վիճակը հաճախ չի ախտորոշվում էպիլեպսիայով պացիենտների մոտ, եւ ՕԱ-ի ռիսկի պրոֆիլը հասկանալը շատ կարեւոր է»,- ասում է Ռատգերսի համալսարանի Բժշկական դպրոցի բժշկության եւ նյարդաբանության ամբիոնի դեցենտ Մեթյու Շարֆը:

Ուսումնասիրության ընթացքում մասնագետները հետազոտել են 115 պացիենտների, որոնցից 27-ը ունեցել են գեներացված, իսկ 88-ը՝ ֆոկալ էպիլեպսիա: Գիտնականները պարզել են, որ ավելի մեծ տարիքը, մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքսը եւ արյան բարձր ճնշումը կապված են էպիլեպսիայով տառապող մարդկանց մոտ օբստրուկտիվ ապնոեի ավելի բարձր ռիսկի հետ:

Հետաքրքիր է, որ հետազոտողները էական տարբերություն չեն գտել էպիլեպսիայի տեսակների եւ ցերեկային չափազանց շատ քնկոտության մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է