• Latest news

Գիտնականները մահացու վտանգավոր աղիքային ցուպիկի դեմ միջոց են գտել

1 հոկտեմբերի, 2020  09:45

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները հավանական արդյունավետ միջոց են գտել Escherichia coli (EHEC) աղիքային ցուպիկի մահացու վտանգավոր շտամի դեմ, որն աղիքային ծանր ինֆեկցիա է առաջացնում: Այս մասին հաղորդվում է Proceedings of the National Academy of Academy ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

EHEC-ը օրգանիզմի մեջ է ընկնում սննդի հետ եւ սկսում է շիգի տոքսին արտազատել, որը խախտում է երիկամների եւ նյարդային համակարգի ֆունկցիաները: Այս վարակի դեմ պայքարի միջոցները քիչ արդյունավետ են, քանի որ միայն ավելացնում են տոքսինի արտադրությունը: Սակայն այժմ գիտնականները հայտնաբերել են մոլեկուլային ուղի, որը վերահսկում է վնասակար միացության սինթեզը:

Տոքսինն ինքը կոդավորվում է աղիքային ցուպիկի բջիջներում պարունակվող լյամբդոիդային բակտերիոֆագերի վիրուսների գենոմով: Գիտնականները պարզել են, որ գոյություն ունի տեղեկատվական ՌՆԹ (գեների ակտիվության ուղղակի արտադրանք), որը հասունանալով դառնում է ոչ կոդավորող կարգավորող ՌՆԹ, որն էլ կարող է ճնշել տոքսինների արտադրությունը: Դեղամիջոցները, որոնք ազդում են այս ՌՆԹ-ի վրա կամ նույն կերպ են գործում, կարող են անվտանգ դարձնել բակտերիաների վրա հակաբիոտիկների ազդեցությունը:

Նշենք, որ էնտերոհեմորագիկ աղիքային ցուպիկը պարունակվում է հիմնականում կովերի եւ ոչխարների կղանքներում, եւ մարդիկ կարող են վարակվել գյուղատնտեսական կենդանիների կամ նրանց կղանքի հետ շփվելիս: Մարդուց մարդուն փոխանցման մեկ այլ հնարավոր ուղի են այն դեպքերը, երբ մարդիկ շփվում են հիվանդ մարդու թեկուզ չնչին կղանքի հետ կամ կպչում են աղտոտված մակերեւույթներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել