• Latest news

Սուրճը կարող է նվազեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը․ հետազոտություն

1 հոկտեմբերի, 2020  14:59

Հնարավոր է, որ սուրճի գործածումը կարող է կոգնիտիվ խանգարումների հանդեպ նախահակվածություն ունեցող մարդկանց շրջանում անգամ Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնել։ Այսպիսի եզրակացություն են կատարել Բոստոնի ընդհանուր պրոֆիլի Մասաչուսեթսի հիվանդանոցի գիտնականները։ Հետազոտության արդյունքների մասին հայտնում է EurekAlert!-ը։

Հետազոտությանը մասնակցել է Պարկինսոնի հիվանդությամբ 188 պացիենտ եւ 180 առողջ մարդ։ Երկու խմբում էլ եղել են LRRK2 գենի մուտացիայով մարդիկ, որը կոդավորում է լեյցինով հարուստ կրկնվող կինազա 2-ի ֆերմենտը։ Այս գենում փոփոխությունները կապված են կոգնիտիվ խանգարումների բարձր ռիսկի հետ, սակայն դրանց առկայությունը չի երաշխավորում Պարկինսոնի հիվանդության զարգացումը։ Սա նշանակում է, որ այդպիսի հավանականության վրա կարող են ազդել նաեւ այլ գենետիկ գործոններ կամ շրջակա միջավայրի գործոնները։

Գիտնականները ստուգել են հետազոտության մասնակիցների արյան մեջ կոֆեինի պարունակությունը եւ պարզել, որ Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտների մոտ կոֆեինի պարունակությունը միջինը 76 տոկոսով քիչ էր։ Գենի նորմալ պատճենով հիվանդների շրջանում կոֆեինի պարունակությունը 31 տոկոսով էր քիչ։ Դրանից բացի, Պարկինսոնի հիվանդությամբ արատավոր գենի կրողները օրական 41 տոկոսով ավելի քիչ կոֆեին են գործածել, քան Պարկինսոնի հիվանդություն չունեցող մարդիկ, որոնք ունեցել են նորմալ կամ արատավոր գեն։

Մասնագետները շեշտում են, որ դեռեւս վաղ է վստահաբար պնդել, որ սուրճի գործածումն իսկապես նվազեցնում է հիվանդության զարգացման հավանականությունը․ անհրաժեշտ են դրա հավանական նեյրոպրոտեկտորային ազդեցության հետագա հետազոտություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է