• Latest news

Նեանդերթալցիները ժամանակակից մարդկանց կարող էին ընկալունակ դարձնել կորոնավիրուսի հանդեպ. հետազոտություն

1 հոկտեմբերի, 2020  17:35

Գեները, որոնք կապված են կորոնավիրուսի ժամանակ բարդացումների հետ, եղել են նեանդերթալցիների մոտ: Բացառված չէ, որ հենց նրանցից մարդիկ կարող էին ժառանգած լինել գենոմի խնդրային հատվածը: Այս մասին ասվում է Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Այդ գենետիկ վարիացիան  հանդիպում է ժամանակակից մարդկանց գենոմի մեջ՝ Հարավային Ասիայի բնակիչների գրեթե 30 տոկոսի, եվրոպացիաների 8 տոկոսի, ամերիկացիների  4 տոկոսի եւ հազվադեպ Արեւելյան Ասիայի բնակիչների մոտ:

Ամենավտանգավոր գենետիկ վարիացիաներից մեկը գիտնականները առանձնացրել են մարդու երրոդ քրոմոսոմի մեջ: Այն ներառում է SLC6A20 գեն եւ դրան հարեւան ԴՆԹ հատվածներ: Համարվում է, որ այդ վարիացիան կարող է մեծացնել վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու եւ մահվան ռիսկը գրեթե 2 անգամ:

Գիտնականները պարզել են, որ երրորդ քրոմոսոմից գեների խնդրային հատվածը գերակշռել է եվրոպացի նեանդերթալցիների գենոմի մեջ : Ընդ որում, դենիսովցիների, ինչպես նաեւ Աֆրիկայի ժամանակակից բնակիչների ԴՆԹ-ում դրանք չեն եղել: Դա նշանակում է, որ  եւ ժամանակակից մարդիկ ժառանգել են գեների այդ վարիացիաները հենց նեանդերթալցիներից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել