• Latest news

Ինչու նախաճաշից առաջ սուրճ խմելը կարող է վտանգավոր լինել

4 հոկտեմբերի, 2020  11:30

Նախաճաշից առաջ սուրճը կարող է բացասաբար ազդել գլյուկոզայի մետաբոլիզմի վրա: Այս մասին հաղորդվում է British Journal of Nutrition-ում հրապարակված հետազոտության մեջ:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, շատերն առավոտյան սուրճ են խմում մինչ ինչ-որ այլ բան անելը, հատկապես եթե գիշերը լավ չեն քնել: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ առավոտյան դատարկ ստամոքսով սուրճ խմելը պոտենցիալ վտանգավոր կողմնակի ազդեցություններ կարող է ունենալ՝ այն մարդկանց մոտ, ովքեր նախաճաշից առաջ են սուրճ խմում, խանգարվում է գլյուկոզայի մետաբոլիզմը:

Նոր ուսումնասիրությանը մասնակցել է 29 երիտասարդ: Նրանցից յուրաքանչյուրն անցել է երեք փորձ:

  1. Գիշերային նորմալ քնից հետո մասնակիցները ստացել են քաղցր (շաքարային) ըմպելիք, որը փորձի ժամանակ նախաճաշի դեր է խաղացել:
  2. Մասնակիցները քաղցր ըմպելիք են խմել գիշերային վատ քնից հետո (գիտնականները նրանց արթնացրել են յուրաքանչյուր կես ժամը մեկ):
  3. Նույնքան վատ քնից հետո մասնակիցները թունդ թեյ են խմել արթնանալուց անմիջապես հետո։ Քաղցր ըմպելիքը նրանք կես ժամ անց են ստացել։

Ամեն անգամ մասնագետները ստուգել են մասնակիցների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը այն բանից հետո, երբ նրանք խմել են քաղցր ըմպելիքը, որը կալորիաներով համապատասխանել է միջին նախաճաշին:

Մեկ գիշեր վատ քնից հետո գիտնականները հետազոտության մասնակիցների մոտ գլյուկոզայի մետաբոլիզմի վատթարացում չեն հայտնաբերել՝ այն եղել է այնպիսին, ինչպես նորմալ քնից հետո:

Եթե մասնակիցները վատ քնից հետո նախաճաշից կես ժամ առաջ սուրճ են խմել, նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ուտելուց հետո բարձրացել է 50%-ով` համեմատած այն օրերի հետ, երբ առավոտը սուրճով չի սկսվել:

Մասնագետների խոսքով, սուրճի հետ կապված որոշակի պարադոքս կա: Մի կողմից, բնակչության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա օգտագործումը բարենպաստ է ազդում առողջության վրա: Միեւնույն ժամանակ, որոշ գիտական աշխատանքներ կոֆեինը կապում են ինսուլինի հանդեպ հյուսվածքների կայունության զարգացման հետ (սա 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկի գործոն է):

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ծանր գիշերից հետո սուրճը լուծում է հոգնածության խնդիրը, բայց կարող է ստեղծել մեկ այլ խնդիր՝ նվազեցնել նախաճաշի հետ ստացված գլյուկոզայի հանդեպ օրգանիզմի հանդուրժողականությունը: Գիտնականների կարծիքով, գլյուկոզայի մետաբոլիզմի խանգարման հավանականությունը ավելի քիչ կլինի սուրճը նախաճաշից հետո խմելու դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է