• Latest news

Աշխարհի 800 միլիոն երեխաների արյան մեջ կապարի պարունակությունը վտանգավոր բարձր է․ հետազոտություն

5 հոկտեմբերի, 2020  22:40

800 միլիոն երեխաների արյան մեջ գրանցվում է կապարի վտանգավոր բարձր պարունակություն։ Սա հայտնաբերվել է Pure Earth եւ ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունների մասշտաբային հետազոտությամբ։

Կապարը համարվում է նեյրոտոքսին, որը կարող է առաջացնել ուղեղի անշրջելի վնասվածք, հայտնում է News-medical.net-ը։

Նյարդաբանների խոսքով՝ երեխայի օրգանիզմը կյանքի առաջին տարիներին շատ ակտիվ է աճում, նրա ուղեղը զարգանում է։ Դրա հետեւանքով երեխայի օրգանիզմը հատկապես խոցելի է շրջակա միջավայրի վնասակար նյութերի համար։ Հղիության ժամանակ եւ կյանքի ամենասկզբում կապարի ազդեցությունը կարող է բերել նրան, որ երեխան երբեք չի հասնի իր պոտենցիալին, նախազգուշացնում են գիտնականները։

Երեխաների առողջության վրա կապարը կարող է բացասաբար անդրադառնալ արյան դեցիլիտրում ընդամենը 5 միկրոգրամ պարունակության դեպքում։ Կապարով թունավորումը լինում է սուր (առաջացնում է փորացավեր մինչեւ ուղեղի վնասումը, կոմա եւ մահ) եւ քրոնիկական (դանդաղ է զարգանում՝ առաջացնելով լեթարգիա, ոսկրածուծի, արյան, նյարդային համակարգի, երիկամների ախտահարումներ)։ Կապարով թունավորումը կարող է առաջացնել նաեւ IQ-ի նվազում, կարող են ի հայտ գալ երեխաների վարքագծային խնդիրներ։

Հաշվետվության համաձայն՝ երեխաներն առանձնապես խոցելի են եկամտի ցածր կամ միջին մակարդակով երկրներում, հատկապես Հարավային Ասիայում եւ մարգինալացված խմբերի շարքերում։ Կապարի մեծ մասը օրգանիզմը ստանում է կապարա-ածխաթթվային մարտկոցներից, որոնք ինչպես հարկն է չեն վերամշակվում։ Իրենց ավանդն ունեն նաեւ ջրատար խողովակները, արդյունաբերությունը, ներկը եւ մի շարք ապրանքներ, ինչպես՝ պահածոները, աղտոտված համեմունքները, կոսմետիկան եւ խաղալիքները։ Գիտնականները նախազգուշացնում են, որ նախկինում բիզնեսի մեջ օգտագործվող կապարը մինչեւ հիմա պարունակվում է հողի մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է