• Latest news

Ինչու ՞ կերակրող մայրերը չպետք է չարաշահեն հյութերի ու քաղցր ըմպելիքների օգտագործումը

7 հոկտեմբերի, 2020  22:10

Շաքարային ըմպելիքներն ու հյութերը կերակրող մոր սննդակարգում կարող են ազդել երեխայի ճանաչողական գործառույթների վրա: Այս մասին նշված է The American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հետազոտության մեջ:

Ըստ Medical Express-ի` Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի գիտնականներն ավելի վաղ ապացուցել էին, որ մայրերը, ովքեր ծննդաբերությունից հետո մի քանի ամիս քաղցր ըմպելիքներ եւ հյութեր են օգտագործում, կարող են ավելորդ քաշ հավաքել, ինչպես նաեւ կարող են իրենց նորածին երեխաներին ենթարկել կրծքի կաթի մեջհայտնով հավելանյութերի ազդեցությանը:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կրծքով կերակրելու ընթացքում քաղցր ըմպելիքների օգտագործումը կարող է նաեւ ճանաչողական զարգացման վատթարացման հանգեցնել երեխաների մոտ գրեթե 2 տարի անց:

Մասնագետներն ուսումնասիրել են 88 մայրերի տվյալները, որոնք հայտնել են կրծքով կերակրման առաջին ամսվա ընթացքում շաքարային ըմպելիքների եւ հյութերի ամենօրյա օգտագործման մասին:

Նրանց երեխաների վիճակը գնահատվել էր նորածինների զարգացման Բեյլի սանդղակով 2 տարեկան հասակում: Այն մայրերի մոտ, ովքեր հայտնել են քաղցր ըմպելիքների եւ հյութերի օգտագործման ավելացման մասին, ճանաչողական զարգացման ցածր ցուցանիշներ ունեցող երեխաներ էին ծնվում: Հետազոտողները ենթադրել են, որ մոր սննդակարգից ավելացված շաքարը փոխանցվում էր կրծքի կաթի միջոցով` ազդելով երեխայի ուղեղի զարգացման վրա:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել