• Latest news

COVID-19-ը կարող է առաջացնել տղամարդու անպտղություն․ Նոր հետազոտությունը լույս է սփռել կորոնավիրուսի եւս մեկ վտանգի վրա

8 հոկտեմբերի, 2020  09:54

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինված տղամարդիկ կարող են բախվել վերարտադրողական ֆունկցիայի խանգարման հետ։ Այս մասին նախազգուշացնում են Շիբայի բժշկական կենտրոնի (Իսրայել) գիտնականները, հայտնում է The Jerusalem Post-ը։

Գիտնականները սքրինինգ անցկացնելիս վիրուսի մասնիկներ են հայտնաբերել հետազոտությանը մասնակցած COVID-19-ով հիվանդ տղամարդկանց 13 տոկոսի սերմնահեղուկում։ Ավելին՝ նույնիսկ հիվանդության թեթեւ ընթացքով պացիենտների մոտ 50 տոկոսով նվազել է սերմնաբջիջների քանակությունն ու շարժունակությունը։ Գիտնականների խոսքով՝ այս բացասական հետեւանքը կարող է պահպանվել ախտորոշումից հետո անգամ 30 օր անց։

Վարակված 12 տղամարդկանց մասնակցությամբ ախտաբանաանատոմիական հետազոտությունների ժամանակ գիտնականները փոփոխություններ են հայտնաբերել տեստիկուլի բջիջներում, որոնք պատասխանատու են սերմնաբջիջների զարգացման, ինչպես նաեւ տեստոստերոն հորմոնի արտադրման համար, որն անհրաժեշտ է դրանց նորմալ կիսվելու եւ բազմանալու համար։

Հետազոտության առաջատար հեղինակ Դեն Ադերկան բացատրել է, որ կորոնավիրուսը փոխգործակցում է ACE2 ռեցեպտորների հետ, եւ հենց դրա պատճառով վիրուսը կարող է քայքայել տեստիկուլի բջիջները՝ առաջացնելով անպտղություն։ Ընդ որում՝ Ադրկան նշել է, թե դեռեւս պարզ չէ՝ արդյոք այս պրոցեսը շրջելի՞ է։ Սա պարզելու համար անհրաժեշտ է հետազոտությունները շարունակել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է