• Latest news

Ինչով է հղի կանանց շաքարախտը վտանգավոր նորածինների համար

8 հոկտեմբերի, 2020  13:49

Հղի կանանց շաքարախտը կարող է բացասաբար ազդել նրանց երեխաների առողջության վրա. այն մարդկանց մոտ, ում մայրերը գեստացիոն շաքարախտ կամ 2-րդ տիպի շաքարախտ են ունեցել, զգալիորեն մեծացնում է վաղ տարիքում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այս մասին հաղորդվում է Canadian Medical Association Journal-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Medportal.ru-ի փոխանցմամբ` հղի կանանց (գեստացիոն) շաքարախտը նյութափոխանակության ամենատարածված խանգարումներից մեկն է, որի հետ կարող է բախվել պտուղը: Այն կարող է սրտի հիվանդության ռիսկի գործոնների առաջացման հանգեցնել երեխայի մոտ` ավելորդ քաշի, արյան մեջ վնասակար լիպիդների մեծ քանակության, շաքարային դիաբետի: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան ավելի ծանր է մոր շաքարախտը, այնքան ավելի մեծ են ռիսկերը նրա երեխայի համար: Սակայն գիտնականները մինչ վերջերս չգիտեին` արդյոք սրտի հիվանդություններն ավելի տարածված են այն մեծահասակների շրջանում, ովքեր ծնվել են գեստացիոն շաքարախտով հիվանդ մայրերից:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 1979-ից 2005 թվականներին ծնված ավելի քան 290 000 մարդու տվյալները: Նրանց 3 տոկոսի մայրերը գեստացիոն շաքարախտ են ունեցել, իսկ մայրերի 1.1 տոկոսն ունեցել է 2-րդ տիպի շաքարախտ: Հետազոտության մասնակիցներին հետեւել են մինչեւ 35 տարեկան:

Հետազոտությունը պարզել է, որ գեստացիոն շաքարախտ ունեցող մայրերից ծնված մարդկանց մոտ սրտի կաթվածի, ինսուլտի եւ սրտի աշխատանքի դադարեցման ռիսկը 27 տոկոսվ ավելի բարձր է, քան այն կանանց մոտ, ովքեր չունեն այդ պայմանը: Նրանց մոտ 85 տոկոսով ավելի հաճախ են սրտի եւ անոթային հիվանդությունների ռիսկի գործոններ հանդիպել. հիպերտոնիա, շաքարային դիաբետ, վնասակար ճարպերի բարձր մակարդակ արյան մեջ:

Վաղ տարիքից շաքարախտ ունեցող կանանցից ծնված երեխաների մոտ ռիսկերը նույնիսկ ավելի լուրջ էին` 48 տոկոսով սրտանոթային աղետների հավանականության աճ եւ ռիսկի գործոնների հայտնաբերման եռակի ռիսկ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է