• Latest news

Արյան քաղցկեղի եզակի տեսակի դեմ դեղամիջոցներով բուժումը օգնել է հետ շրջել 1-ին տիպի շաքարային դիաբետը

9 հոկտեմբերի, 2020  15:54

Բուժման շնորհիվ հաջողվել է երիտասարդ պացիենտի մոտ հետ շրջել 1-ին տիպի դիաբետը։ Դեռեւս վաղ է ասել՝ սա համարվո՞ւմ է արդյոք լիակատար ապաքինում, սակայն արդեն ավելի քան 2 տարի պացիենտը ինսուլինի ներարկման կարիք չունի։ Այս կլինիկական դեպքը Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները նկարագրել են New England Journal of Medicine ամսագրում։

Երիտասարդին բուժել են դեղամիջոցով, որը սովորաբար օգտագործվում է արյան քաղցկեղի եզակի տեսակի դեմ պայքարում։

1-ին տիպի շաքարային դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձում քայքայվում են ինսուլին արտադրող բետա բջիջները։ Այսպիսի դիաբետը համարվում է աուտոիմունային հիվանդություն։ Ենթադրվում է, որ դրա զարգացման մեջ դերակատարում ունեն Т-բջիջները (Т-լիմֆոցիտները)։ Ավելի վաղ աուտոիմունային ռեակցիաները ճնշելու փորձերը, որոնք ոչնչացնում են բետա բջիջները հաջողություն չեն ապահովել, եւ հիվանդությունը շարունակում էր մնալ անշրջելի, նույնիսկ վաղ փուլերում բուժումը սկսելու դեպքում։

Երիտասարդ պացիենտը, ում մոտ դիտվել է 1-ին տիպի շաքարային դիաբետի այսքան երկարատեւ ռեմիսիա, հիվանդ էր STAT1 սպիտակուցի (ազդանշանի եւ տրանսկրիպցիա-1 ակտվացնողի փոխադրող) ֆունկցիայի խախտման հազվագյուտ համախտանիշով։ Այս վիճակը զարգանում է մուտացիայի հետեւանքով եւ ուղեկցվում է մի շարք աուտոիմունային խանգարումներով, ներառյալ շաքարաին դիաբետը։ Դրանից բացի, այսպիսի պացիենտները հատկապես ընկալունակ են ինֆեկցիաների հանդեպ։

Պացիենտը 15 տարեկանում տառապել է մի շարք ինֆեկցիաներով (կանդիդոզ, դիարեա, թոքերի եւ խորշերի ինֆեկցիաներ), իսկ 17 տարեկանում նրա մոտ զարգացել է 1-ին տիպի շաքարային դիաբետ։

Նա ստացել է ռուկսոլիտինիբ դեղամիջոցով բուժում, որը դասվում է Յանուս-կինազա ինհիբիտորների դասին։ Այս դեղամիջոցը նախկինում կիրառվել է STAT1-ի ֆունկցիայի խանգարման համախտանիշով պացիենտների բուժման մեջ, դրա օգտագործումն օգնել է պայքարել ինֆեկցիաների դեմ, թեթեւացրել աղիների աուտոիմունային ախտահարումը։

Նշված պացիենտի համար դեղամիջոցի կիրառումը առաջին ամիսներին նպաստել է ինֆեկցիայի թեթեւացմանը եւ ինսուլինի քանակության նվազմանը, որն անհրաժետ է ներարկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկման համար։ Ռուկսոլիտինիբով բուժման 12 շաբաթից հետո (դիաբետի զարգացումից հետո 21 շաբաթ անց) երիտասարդն այլեւս ինսուլինի ներարկումների կարիք չուներ։

Գիտնականների խոսքով՝ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ հասկանալու համար, թե դիաբետից նրա ապաքինումը որքանով է կայուն։ Ներկայումս հայտնի չէ՝ կարո՞ղ է արդյոք ռուկսոլիտինիբը օգնել STAT1 մուտացիա չունեցող մարդկանց։

Այս դեպքը, սակայն, ցույց է տալիս, որ 1-ին տիպի դիաբետը կարելի է հետ շրջել։ Ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ են այս հիվանդության դեպքում Յանուս կինազա ինհիբիտորների կիրառման ավելի լայն հետազոտություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել