• Latest news

Ինչպե՞ս է պետք սնվել օրգանիզմում կալցիումի օպտիմալ մակարդակն ապահովելու համար

11 հոկտեմբերի, 2020  11:25

Կալցիումը շատ կարեւոր միկրոէլեմենտ է մարդու առողջության համար, որը նպաստում է ոսկորների ամրության ապահովմանը, մասնակցում արյան մակարդելիության գործընթացներում, կարգավորում մկանային կծկումները, հորմոնների եւ նեյրոմեդիատորների սեկրեցիան: Էնդոկրինոլոգ Եկատերինա Յանգի խոսքով՝ ճիշտ սննդակարգը կարող է նպաստել օրգանիզմում կալցիումի օպտիմալ մակարդակի պահպանմանը:

«Դա «ամենամեծ» եւ անհրաժեշտ հանքանյութն է օրգանիզմի համար: Ամեն օր մարդուն անհրաժեշտ է կալցիումի 400-1500 միլիգրամ: Կալցիումը շատ է քունջութում, մակում, կտավատում, կանեփում, չիայում, մանանեխում: Այն պարունակվում է նշի, բրազիլական եւ հունական ընկույզի, պնդուկի, գետնանուշի մեջ: օգտակար են նաեւ ընդեղենը, ծովամթերքն ու ձուկը, մասնավորապես, փափկամորթները, ոստրեները, սարդինաները»,-ասել է մասնագետը:

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ բանջարեղենից արժե ուշադրություն դարձնել շաղգամին, գազարին, սխտորին, բոլոր տեսակի կաղամբներին, կանաչեղենին:

Պանիրների սիրահարներին խորհուրդ է տրվում նախընտրել պինդ պանիրներ: Առավել օպտիմալ լուծումը այծի կամ ոչխարի պանիրն է:

Կալցիումը ճիշտ եւ արդյունավետ յուրացնելու համար խորհուրդ է տրվում նաեւ օգտագործել մթերք, որոնք ունեն պոլիչհագեցած ճարպաթթուների, բնական պրեբիոտիկների (օրինակ՝ ինուլին), վիտամին D-ի, C-ի, ինչպես նաեւ մագնեզիումի, պղնձի, ցինկի, մարգանի եւ սիլիցիումի բարձր պարունակություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել