• Latest news

Հայաստանի պոլիկլինիկաներում արդեն կան գրիպի դեմ պատվաստանյութեր․ Ինչո՞ւ է անհրաժեշտ հնարավորինս արագ պատվաստվել

14 հոկտեմբերի, 2020  14:21

Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն բաշխվել են Հայաստանի պոլիկլինիկաներին։ Ռիսկի խմբերի մարդիկ արդեն հիմա կարող են դիմել բնակության վայրի պոլիկլինիկա եւ անվճար պատվաստում ստանալ։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության իմունացման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով՝ ռիսկի խմբի ներկայացուցիչները սեզոնային գրիպի դեմ առավել խոցելի են․ նրանց շրջանում մեծ է վարակման կամ վարակման հետեւանքով վտանգավոր բարդությունների զարգացման հավանականությունը։

Ռիսկի գլխավոր խմբերը․

  • Հղի կանայք
  • Տարեցներ
  • Մինչեւ 5 տարեկան երեխաներ
  • Քրոնիկական հիվանդություններով մարդիկ
  • Բուժաշխատողներ
  • Փակ տարածքների աշխատակիցներ, այդ տարածքներում ապրող մարդիկ։

Մասնագետի խոսքով՝ ռիսկի խմբերի մարդկանց խորհուրդ է տրվում հնարավորինս արագ ստանալ սեզոնային գրիպի դեմ պատվաստումը։ Այսօր երկրում աճում է կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացությունը, դրանից բացի, հիվանդանոցներում մեծ թիվ են կազմում Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված մարդիկ։ Եթե աճի նաեւ սեզոնային գրիպով եւ դրա հետեւանք բարդություններով մարդկանց թիվը, դա լրացուցիչ բեռ կլինի առողջապահության համակարգի վրա, որն այսօր առանց այն էլ շատ ծանրաբեռնված է։

Պատվաստանյութն արդեն հասանելի է բոլոր պոլիկլինիկաներում, եւ հիմա կազմակերպական աշխատանքներ են տարվում, որ պատվաստման գործընթացն այնպես ծրագրվի, որպեսզի խուսափեն հերթերից եւ մարդկանց կուտակումներից։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս սեզոնին օգտագործվում են ֆրանսիական արտադրության եռավալենտ եւ հարավկորեական արտադրության քառավալենտ պատվաստանյութեր։ Երկուսն էլ պաշտպանում են A H1N1, A H3N2 գրիպի վիրուսի շտամներից, ինչպես նաեւ В տեսակի գրիպի վիրուսի 1 կամ 2 ենթատեսակներից։

Մասնագետի խոսքով՝ սովորաբար առավել մեծ տարածում են ունենում А տեսակի (H1N1, H3N2) շտամները, ուստի անչափ կարեւոր է ապահովել հենց այս շտամների դեմ բնակչության խոցելի խմբերի իմունիտետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է