• Latest news

Գրիպի դեմ պատվաստանյութը կարո՞ղ է արդյոք ազդել կորոնավիրուսով վարակման հավանականության վրա

16 հոկտեմբերի, 2020  09:45

Գրիպի դեմ պատվաստանյութը պաշտպանում է սեզոնային գրիպից, այլ ոչ թե կորոնավիրուսից։ Բայց, ինչպես պնդում են մասնագետները, այս տարի առանձնապես կարեւոր է գոնե գրիպից պաշտպանվելը, որ գրիպով հիվանդացության աճը լրացուցիչ բեռ չդառնա առանց այն էլ ծանրաբեռնված առողջապահության համակարգի համար։

«Այս հիվանդությունները (գրիպը եւ COVID-19-ը) իրար նման այնպիսի վաղ ախտանիշներ ունեն, որ գրիպով հիվանդացած մարդիկ կարող են սխալմամբ մտածել, թե իրենց մոտ COVID-19 է»,- ասել է Մայո կլինիկայի ինֆեկցիոն հիվանդությունների հարցերով մասնագետ, բժիշկ Գրեգորի Փոլանդը։

Այս հիվանդությունները երբեմն կարող է տարբերակել միայն լաբորատոր թեստը, իսկ ախտանիշներով դրանք անհնար է տարբերակել։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները բոլորին խորհուրդ են տալիս գրիպի դեմ պատվաստանյութը՝ սկսած 6 ամսական տարիքից, եւ առաջարկում են պատվաստվել մինչեւ հոկտեմբերի վերջը։ Կենտրոնների մասնագետները հայտնում են, որ պատվաստանյութը չի կարող մարդուն վարակել գրիպով, եւ որ գրիպի դեմ իմունիտետը ի հայտ կգա պատվաստվելուց հետո շուրջ 2 շաբաթ անց։

Գրիպի դեմ պատվաստանյութն, իհարկե, կատարյալ չէ, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե պատվաստված մարդիիկ անգամ հիվանդանում են, ապա, որպես կանոն, ոչ այնքան ծանր, ինչպես չպատվաստվածները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել