• Latest news

Գիտնականները թեստավորել են 2-րդ տիպի դիաբետի նոր թերապիա

16 հոկտեմբերի, 2020  19:30

Պարզ գործողությունը, որ կարելի է կատարել 45 րոպեում, 2-րդ տիպի դիաբետով մարդկանց կարող է հնարավորություն տալ հրաժարվելու ինսուլինից։ Այս մասին մասնագետները հայտնել են United European Gastroenterology-ի գիտաժողովի ժամանակ։

Այդ գործողության ժամանակ օգտագործվում է ոչ մեծ տաքացված բալոն, որն անցկացվում է կոկորդով, հայտնում է The Daily Mail-ը։ Այն ազդում է 12-մատնյա աղիքի լորձաթաղանթի վրա, որի հետեւանքով դրա մակերեւութային բջիջներից որոշները ոչնչանում են եւ փոխարինվում նորերով։

Կարծիք կա, որ նոր բջիջներն օրգանիզմին ավելի լավ են ահազանգում սեփական ինսուլինը արտադրելու մասին, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Այս գործողությունը կատարել են 2-րդ տիպի դիաբետով 16 մարդու մասնակցությամբ, եւ նրանց 75 տոկոսը 6 ամիս հետո դադարել է ինսուլին օգտագործել։

Բալոնը ջրով տաքացրել են մինչեւ Ցելսիուսի 90 աստիճան, ինչը թույլ է տվել 12-մատնյա աղիքի վերին շերտում այրել բջիջները։ Հայտնի է, որ քաղցր եւ յուղոտ կերակրի ավելցուկը փոխում է լորձաթաղանթում բջիջները, որոնք ենթաստամոքսային գեղձին ահազանգում են ինսուլին արտադրելու եւ արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու մասին։ Գիտնականների կարծիքով՝ խնդիրը կարող է լուծել այս բջիջների այրումը եւ դրանք նորերով փոխարինելը։

Պացինետների մոտ, որոնք դրական են արձագանքել թերապիային, արյան մեջ շաքարի մակարդակը եւ անգամ մարմնի զանգվածի ինդեքսը նվազել է։ Ընդ որում՝ բուժմանը չարձագանքած պացիենտների մոտ (այսինքն՝ նրանք դեռեւս ինսուլինի կարիք են ունեցել), ավելի քան 2 անգամ նվազել է պահանջվող ինսուլինի միջին դեղաչափը։

Հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Սյուզաննա Մայրինգը, նշել է, որ այս մեթոդը կարող է ամբողջությամբ փոխել 2-րդ տիպի դիաբետի բուժումը։

Նրա խոսքով՝ մոտ ապագայում անցկացվելու է պատահական ընտրությամբ մեծ հետազոտություն, որը պետք է հաստատի առաջարկվող թերապիայի արդյունավետությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել